Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

«Հիմա հաքերները ամեն ինչ կարան անեն». Վարդան Ղուկասյանը` Գյումրիում շատրվանների հետ կապված դեպքի մասին

Ներքաղաքական

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով շատրվանների երաժշտության հետ կապված քննադատությանը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Բայց ինչի՞ են ինձ ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի դրա հետ... Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ասուլիս պիտի տամ... Պատկերացրեք դիտավորյալ արեցին, հիմա հաքերները ինչ ասես՝ կարող են անել, վաղն էլ կարան ադրբեջանական դնեն»:

Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը պարզաբանում էր ներկայացրել․

«Համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ,  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ 

Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ