Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)

Դավիթ Սանասարյանը դիմել է Կաթողիկոսին և Փաշինյանին.«Ժամանակն է՝ հանդիպելու և առանց միջնորդների խոսելու»

Հասարակություն
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ դիմել է Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով նրանց հանդիպել և առանց միջնորդների խոսել․
 
«Երրորդ ուժը բացառելով. կոչս կաթողիկոսին և վարչապետին
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
2020 թվականի ռազմական պարտությունը չսահմանափակվեց սահմաններում՝ այն բացեց խոր ու վտանգավոր ճաքեր հենց պետության ներսում։ Ճաքեր, որոնք վերածվեցին քաղաքական պառակտման, հանրային ատելության բևեռացման և անվստահության՝ հասարակության ու պետականության հիմնասյուների միջև։ Այդ ճաքերն օրեցօր լայնանում են՝ խարխլելով մեր պետականության հիմքերը։
 
Հասարակության շերտերի միջև լարվածությունը հասել է վտանգավոր կետի, իսկ պետական առանցքային ինստիտուտների միջև ձևավորված թշնամական մթնոլորտն արդեն վերածվել է անվտանգության իրական սպառնալիքի։
 
Քաղաքական դաշտում չկա նվազագույն համաձայնություն հանուն երկրի գոյության ու անկախ ապագայի։ Ավելին՝ Կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների սրումը հատել է սահմաններ, որոնք ընդունելի չեն որևէ պետության ներսում։
Այս իրավիճակում լռելը կործանարար է, իսկ հույսով սպասելը՝ ինքնախաբեություն։
 
Հաշվի առնելով ինչպես ներսում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության մեծացումը, մեզ անհրաժեշտ է անհետաձգելի, ծանրակշիռ քայլեր՝ ուղղված լարվածության հաղթահարմանը և բախումների կանխմանը։
 
Հենց այս գիտակցությամբ եմ դիմում՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
 
Հարգելիներ, ժամանակն է՝ հանդիպելու և անմիջական, առանց միջնորդների խոսելու։ Բայց եթե առկա է հանդիպման ձևաչափի բարդություն կամ անհրաժեշտություն՝ պատրաստ եմ ստանձնել միջնորդի պատասխանատվությունը՝ որպես մեկը, ով կողմ չի եղել այս հակամարտության ոչ մի փուլում, բայց չի կարող հետևել ու սպասել, թե ինչպես է օրեցօր խարխլվում Հայաստանի անվտանգությանը, խորանում ներքին պառակտումները, որոնք բերելու են անդառնալի վիճակների։
 
Քանի դեռ իրենց նման առաքելությունը չեն պարտավորեցրել երրորդ ուժեր ու չեն առաջարկել ժամանակավորապես խաղաղապահներ տեղադրել մեր Կառավարության և մեր Եկեղեցու միջև, կամ՝ քանի դեռ չեն առաջարկել ժամանակավորապես իրենց կառավարմանը հանձնել մեր Կառավարությունն ու մեր Եկեղեցին, շտապել է պետք՝ գործարկելու համար երրորդ ուժի բացառման օրենքը։
Ես՝ որպես քաղաքական և հանրային գործիչ, այս հակամարտության սկզբից հանդես եմ եկել զսպվածության և խաղաղության կոչերով։ Չեմ մասնակցել փոխհրաձգություններին և չեմ շահարկել իրավիճակի լարվածությունը։
Առաջարկում եմ՝
Առանձին հանդիպումներ երկու կողմի հետ,
Եվ ապա՝ համատեղ քննարկում, միայն մեկ օրակարգով՝
Հայաստանում ներքին լարվածության հաղթահարում և կառուցողական երկխոսության հաստատում։
Առաջարկածս քաղաքական հարթակ չէ։ Այն լինելու է պետական պատասխանատվության դրսևորման եզակի հնարավորություն՝ ազգային բարձր մակարդակով քաղաքակիրթ խոսակցության սկիզբ դնելու համար։
Սա պարզապես երկու անձի կամ կառույցի հանդիպում չէ։
Սա ազգային միասնության առաջին քայլն է՝ մեզ մասնատող վտանգավոր ուղուց հետ դառնալու համար, որից չեն վարանի օգտվել Հայաստանի դեմ գործող օտարները։
Մենք ժամանակ չունենք. ճգնաժամն ինքն իրեն չի լուծվելու։
Եթե չենք կարողանում նստել մի սեղանի շուրջ ու խոսել իրար հետ, ապա մենք կկորցնենք ավելին, քան հիմա պատկերացնում ենք։
Պատրաստվում եմ կապի դուրս գալ երկու կողմի հետ հանդիպման մանրամասները քննարկելու համար»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջՌուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)«Հրապարակ»․ Աշխարհաքաղաքական Գիքորի վիճակում. Փաշինյանը դեգերումների մեջ է«Իրավունք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը«Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված