ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱԹԵՆՔՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Հունահռոմեական ոճից հանդես կգան Արարատ Ավետիսյանը 45 կգ, Մարտին Մանջիկյանը 48 կգ, Մարատ Աճեմյանը 51 կգ, Մերուժան Մխիթարյանը 55 կգ, Զավեն Մեժլումյանը 60 կգ, Ջանես Նազարյանը 65 կգ, Ռոման Ուսոյանը 71 կգ, Հայկ Մեղրիյանը 80 կգ, Պետրոս Բաղրամյանը 92 կգ և Խաչիկ Խաչատրյանը 110 կգ։Իսկ ազատ ոճայիններից հանդես կգան Լևիկ Ավետիսյանը 45 կգ, Դավիթ Բալեյանը 48 կգ, Մհեր Հակոբյանը 51 կգ, Արմեն Պապիկյանը 55 կգ, Համլետ Անտոնյանը 60 կգ, Ավետ Բոյմուշակյանը 65 կգ, Եղիշե Մոսեսյանը 71 կգ, Վաչե Ասլանյանը 80 կգ, Ավետ Ենգոյանը 92 կգ և Լաերտ Մովսեսյանը 110 կգ։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հաղթական գոտեմարտեր ենք մաղթում մեր ըմբիշներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ