4 ԱՐԾԱԹԵ ՈՒ 3 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ/ԱՂՋԻԿՆԵՐԻ / ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍպորտԽաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին, աղջիկների հավաքականը, 7 մեդալով, որից 4 արծաթե ու 3 բրոնզե, ավարտեց մրցելույթները Սերբիայում կայացած Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Արծաթե մեդալ են նվաճել Էլեն Բաղդասարյանը 36 կգ, Եվա Գրիգորյանը 46 կգ, Կարինե Դալլաքյանը 51 կգ և Ամալյա Ավագյանը 64 կգ։ Իսկ բրոնզե մեդալի արժանացան Վանեսա Գևորգյանը 40 կգ, Լիզա Կարճիկյանը 54 կգ և Լյուսի Չիֆլիկյանը 57 կգ։ Նշենք, որ այսօր հուլիսի 27֊ին ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։ Սպասենք մեր կաշվե ձեռնոցի մարզիկների հաջող մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ