⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին դատի են տվել

Շոու բիզնես

Ռուսաստանի արդարադատության նախարարությանը կից դատաբժշկական փորձաքննությունների դաշնային կենտրոնը դատական հայց է ներկայացրել կատակերգուներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի դեմ։ Այս մասին հայտնել է StarHit հրատարակությունը։

 

Հայցի համաձայն՝ նախկին ամուսինները չեն վճարել գույքի գնահատման համար, որի ցուցակը զբաղեցնում է մոտ հազար էջ։ Այժմ դատաբժշկական կենտրոնը ցանկանում է Պետրոսյանից և Ստեպանենկոյից գանձել 500 հազար ռուբլի։ Գործի վերաբերյալ առաջին դատական նիստը նշանակված է հուլիսի 29-ին։ 

Պտրոսյանը և Ստեպանենկոն ամուսնալուծության գործընթաց են սկսել 2018 թվականի ամռանը։ Նույն թվականին Ստեպանենկոն դիմել է դատարան՝ գույքը բաժանելու համար, որից հետո Պետրոսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել։ 2018 թվականի նոյեմբերին ամուսնությունը լուծարվել է, որից հետո Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է Տատյանա Բրուխունովայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ