Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». Իշխանությունները վախենում են, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե մի քանի օր առաջ իշխանական շրջանակներից հորթի հրճվանքով երկրորդելով իրենց շեֆին՝ ոգեւորված տարածում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, շատ-շատ՝ ավագանու անդամի համար պայքարի, քանի որ ունի երկքաղաքացիություն եւ անգամ մի քանի երկրի քաղաքացիություն՝ Հայաստանից բացի, ինչն օրենքով խոչընդոտ է հանդիսանում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ապա մի քանի օր է՝ նույն կենտրոններից անհանգստություն է նկատվում։

Աղմուկ եւ վայնասուն են բարձրացրել, սեւ քարոզչություն են անում հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, չնայած Կարապետյանը մեկ հայտարարությունից բացի՝ հօգուտ Սամվել Կարապետյանի, ուրիշ քայլ չի արել։

Պատճառն այն է, որ նրանք ամենից շատ վախ ունեն, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։

Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պետք է տարվա մեջ 6 ամիս՝ առնվազն 180 օր բնակված լինի Հայաստանում։

Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաեւ նրա վարկանիշի եւ թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ