Պոկրովսկում ուկրաինական պաշտպանությունը կատաստրոֆիկ վիճակում է. Ռուսական հարձակումը կարող է աննախադեպ մասշտաբներ ստանալ (Քարտեզ)
ՎերլուծությունՄի շարք աղբյուրներ հաստատել են լուրը (https://iravunk.com/?p=318749&l=am, https://iravunk.com/?p=318921&l=am), որ ռուսական զորքերը մտել են հարավային Դոնբասի, ասենք նաեւ ողջ Դոնբասի համար առանցքային նշանակություն ունեցող Պոկրովսկ:
Մարտերն արդեն ընթանում են քաղաքի սահմաններում, հաղորդում է ռազմական թղթակից Ալեքսեյ Գավրիշը: Ուկրաինայի զինված ուժերը խուճապի մեջ են, ուկրաինական հասարակական խմբերում լսվում են բողոքներ լիակատար քաոսի մասին, ստորաբաժանումների միջև կապ չկա, հրամանատարները չեն հասկանում, թե ինչ է կատարվում և որտեղ, ում պատասխանատվության գոտին է:
Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ռուսական ուժերը արեւելյան ուղղությունից` երեկ գրավված Նովոէկոնոմիչեսկոեից մտել են նաեւ Միրնոգրադ` շարժվելով Պոկրովսկում ընթացող հարձակմանն ընդառաջ: Եվ եթե միացումը հաջողվի, ապա Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի ողջ հարավային հատվածում ուկրաինական ուժերը կարող են հայտնվող օղակում:
Բայց անգամ սա չէ ուկրաինական բանակի հիմնական խնդիրն այս պահին: Միրնգրադից հյուսիս ուկրաինական պաշտպանությունը գործնականում լիովին կազմալուծված է: Ռուսական ուժերը գրոհում են Ռոդինսկոեից մինչեւ Նովիյ Դոնբաս ողջ տիրույթում: Եվ եթե ուկրաինակա ուժերին չհաջողվի շատ արագ ինչ-որ բան մտածել, որի հնարավորությունները քիչ են, հաշվի առնելով, որ հիմնական ուժերը գամված են Պոկրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի հատվածում, ապա ռուսական ուժերը կարող են հասնել նաեւ գործնականում անպաշտպան մնացած Դոբրոպոլե եւ այն կողմ` մինչեւ Դոնբասի սահման: Իսկ դա կսպառնա «պարկի» վերածել ողջ Կոնստանտինովկա-Սլավյանսկ հատվածը: Միգուցե նաեւ օղակի, հաշվի առնելով, որ ռուսները հարձակվում են նաեւ Օսկոլի ուղղությամբ:
