«Տղամարդ ես ծնվել, տղամարդ էլ կմեռնես». ամերիկացի ակտիվիստն արձագանքել է Բրիջիտ Մակրոնի հայցին
Միջազգային«Տղամարդ ես ծնվել, տղամարդ էլ կմեռնես... Ահա թե ինչ եմ ուզում ասել։ Կարծում եմ՝ դու հիվանդ ես։ Կարծում եմ՝ դու զզվելի ես։ Եվ ես լիովին պատրաստ եմ այս պայքարը մղել աշխարհի անունից... Աշխարհի անունից քեզ կտեսնեմ դատարանում»: Այսպես է արձագանքել ամերիկացի ակտիվիստ Քենդիս Օուենը` Մակրոն զույգի կողմից ԱՄՆ-ում իր դեմ հարուցված զրպարտության համար դատական հայցին։
Դատական հայցն ինքնին 218 էջ է, որում Ֆրանսիայի նախագահի կինը բացատրում է, որ Բրիջիտ Մակրոնի՝ կին չլինելու մասին Օուենսի տարածած տեղեկատվությունը զրպարտություն է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝