Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

Ինչո՞ւ հայտնաբերման պահին ու վայրում չի իրականացվել հազարավոր հրավտանգ միջոցների տեսանկարահանումը

Հրապարակախոսություն

Հայաստանի քննչական կոմիտեի ս. թ. հունիսի 25-ի հաղորդագրության համաձայն, «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն (Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն…»:

Դարձյալ ըստ նույն հաղորդագրության, նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները «…խոշոր փողոցներն առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երեւան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», եւ շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:

Ինչպես չհարցնել՝ ո՞ւր են եւ որտեղի՞ց, ո՞ւմ մոտից են հայտնաբերվել, ըստ ՔԿ-ի, պատվիրված ու ձեռքբերված, «պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»-ը: Ինչո՞ւ հայտնաբերման պահին ու վայրում չի իրականացվել դրանց տեսանկարահանումը, եւ հազարավոր հրավտանգ միջոցների հայտնաբերման տեսագրությունը չի ներկայացվել հանրությանը, եթե նշված միջոցների հայտնաբերման վերաբերյալ ՔԿ- ի հաղորդագրությունում գրվածը հորինվածք չէ…

Եվ այդ ի՞նչ զարմանալի հրավտանգ միջոցներ (եւ ոչ թե հրազեններ…) են, որոնք, ՔԿ- ի հաղորդագրության համաձայն, նախատեսված էին կրակոցներ արձակելու համար, ընդ որում, դարձյալ ըստ ՔԿ-ի, «հանցավոր խմբի» անդամները պետք է դրանցով կրակոցներ արձակեին «շենքերի եւ շինությունների պատերին»: Նկատենք՝ կրակոցներ ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակների պատուհաններին, ինչը գոնե մի քիչ տրամաբանական կլիներ, այլ ինչ- որ անորոշ «շենքերի եւ շինությունների պատերին»: Դրանով հնարավոր կլիներ Նիկոլին եւ իր ոհմակի (չարախմբի) անդամներին հարկադրել, որ հրաժարակա՞ն տային…

Ինչ վերաբերում է Երեւանի քարտեզին, լուսացույցների, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալներին, «աստղիկներ»-ին, ապա դրանց եղածն ի՞նչ է, որ «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի ծառայողները կամ (եւ) ՔԿ քննիչները, ոստիկանները, վերադասի՝ շինծու մեղադրանք առաջադրելու նպատակի առկայության դեպքում չկարողանային իրենց հետ վերցնել ու մինչեւ խուզարկությունը սկսելը կամ նույնիսկ դրա ընթացքում չկարողանային գցել այժմ տվյալ վարույթով կալանքի տակ գտնվողներից մեկի բնակարանում կամ նույնիսկ մի քանիսի բնակարաններում…

Չենք պնդում, թե նրանք հենց այդպես են վարվել, բայց վերոնշյալ, ինչպես ասում են, մեկից մեկ հնարավոր է, տվյալ հանցավոր արարքի հետեւանքները մարսելը՝ նույնպես, քանի որ խոսքը Նիկոլ հայադավի գրպանում գտնվող «իրավապահ» համակարգի, ինչպես նաեւ Նիկոլի կողմից ուզուրպացված դատական համակարգի մասին է: Չկա՛ վստահություն նրանց նկատմամբ: Միաժամանակ կասկածից դուրս է Հայաստանում քաղաքական ընդդիմությանը, ազգային-ազատագրական պայքար մղողներին կամ այդպիսի մտադրություն ունեցողներին, ինչպես նաեւ հայրենանվեր, ոչ անտարբեր եւ ընդդիմադիր կեցվածք դրսեւորած հոգեւորականներին կալանավորված տեսնելու, նրանց չեզոքացնելու Նիկոլ հայադավի նպատակը:

Նույն օրը՝ հունիսի 25-ին, ՔԿ-ն, ի լրումն իր տարածած հաղորդագրության, իր կայքում հրապարակեց ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռքբերված ձայնագրությունները»։

Այս պահին բացառել, որ դրանք հենց շարժման ղեկավարների եւ մասնակիցների խոսակցությունների ձայնագրություններն են, հնարավոր չէ, ինչպես եւ հնարավոր չէ բացառել, որ տվյալ ձայնագրությունները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով: Անդրադառնալով տվյալ խնդրին, aysor.am-ը հենց նույն օրը նշել է. ««ՔԿ պաշտոնյաներրը զազրելի կեղծիքների են դիմել, հրապարակել են մոնտաժված նյութեր, կոնտեքստից կտրված խոսքեր»: Փաստաբանները՝ ընդդիմադիրներին վերագրվող «ձայնագրությունների» մասին» վերտառության ներքո գրել են. «Բագրատ սրբազանի եւ «Սրբազան պայքարի» աջակիցների փաստաբանները վստահ են՝ ձայնագրությունները, որոնք այսօր հրապարակել է Քննչական կոմիտեն՝ հիմնավորելու համար, իբրեւ ընդդիմադիրները օրենքից դուրս գործողություններ են պլանավորել իրականացնել Հայաստանում եւ «արյամբ» «հեղաշրջում» իրականացնել, մոնտաժված են։ Չի բացառվում նաեւ, որ ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։

«Ունեմ հիմնավոր կասկած՝ կապված եւ՛ ձայնագրություններում հնչող արտահայտությունների միջեւ առկա ընդհատումների հետ, եւ՛կոնտեքստից կտրված ձեւակերպումներ տեղադրելու հետ, եւ՛ նրա հետ, որ արհեստական բանականություն է օգտագործվել»,- լրագրողների հետ զրույցում, տարածված ձայնագրությունների վերաբերյալ, ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

ՔԿ- ի կողմից «ձայնագրությունների» հրապարակման հաջորդ օրվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերերի էջերում հայտնվեց «ԱԱԾ» կոչվածի եւ ՔԿ-ի ղեկավարներին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հանձնարարականը ներկայացնող մի գաղտնի ձայնագրություն կամ արհեստական բանականության միջոցով ստեղծված ու Նիկոլին վերագրվող կեղծ հանձնարարական:

Եվս մեկ օր հետո՝ հունիսի 27- ին, ՔԿ-ն հանդես եկավ «Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել եւ ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. նախաձեռնվել է քրեական վարույթ» վերտառությամբ հաղորդագրությամբ), ըստ որի, տվյալ ձայնագրությունը կեղծ է եւ ստեղծված է արհեստական բանականության միջոցով:

Ո՞ւմ հավատալ, ինչի՞ն հավատալ… Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն վերոնշյալ բոլոր ձայնագրությունների համապատասխան եւ անաչառ փորձաքննությունները, դրանց արդյունքում տրված փորձագիտական եզրակացությունները, սակայն, եթե տվյալ փորձաքննությունները կատարվելու են Նիկոլի գրպանում գտնվող ՔԿ-ի կամ այլ «իրավապահ» մարմնի պատվերով, առավել եւս՝ Հայաստանում, դրանց եզրակացություններն ի սկզբանե չեն կարող արժանահավատ լինել: Հետեւաբար, իրականության հարցում կարելի է համոզվել միայն, եթե ձայնագրությունների փորձաքննությունները կատարվեն ընդդիմության պատվերով կամ ՔԿ-ի եւ ընդդիմության համատեղ պատվերով արտերկրի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկում կամ երկուսում միաժամանակ…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված