Չաշխատեցիք ամռանը, ասեք, ինչն է պատճառը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՊՐԻՆՑԻՊԻ ԽՆԴԻՐ Ա
Ըստ թեոլոգների` Նիկոլի` եկեղեցու շուրջ ծավալած գործընթացի ընթացքում արված հայտարարությունից եթե թվում է, որ նա պատրաստ է պահել եկեղեցու հետ շաղկապված ամեն ինչ, բացի Վեհափառի աջից, ապա դա, մեղմ ասած, մոլորություն է:
**
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
(ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻՏԻՆԳ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի` 2018 թվականի Հանրապետության հրապարակը ագորայի վերածած հարյուր հազարավոր կողմնակիցներից այդ հավաքին հնարավոր է մասնակցեն նրա սեփական «անասնաֆերմայի» ախոռի բնազդին հլու անաստված մի քանի անասուններ։
**
ԻՐԵՆՔ ՈՒ ԻՐԵՆՑ ՍԱՐԵՐԸ
(ՆԻԿՈԼԸ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՇԱՆԱԿԱԾ ՀՐԱՏԱՊ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿՈՂՄԻՑ` Ի ՕԳՈՒՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ստոկհոլմը ո՞վ ա, կարեւորը մենք ենք ու Ամերիկան ։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՐՋԱՆ ՀԱՆՁՆԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էտ մենք շատ ունենք, որ ուրիշին ես տալիս։
**
ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՈՃՈՎ
(ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՏՈԿՀՈԼՄՅԱՆ ՎՃԻՌԻՑ ՀԵՏՈ` ՀԷՑ-Ի ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես ձեզ հարգում եմ Նիկոլ Վովաեւիչ, բայց ես ձեզ պետք է ասեմ, որ դուք էշ եք, Աստված վկա` խղճուկ ոչնչություն:
**
ՆԻԿՈԼԸ`ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ
(ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ՀԱՄԵՄԱՏ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏ 10 ՏՈԿՈՍՈՎ ՆՎԱԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- Չաշխատեցիք ամռանը, ասեք, ինչն է պատճառը:
- Մարգերումը բուրավետ պարում էինք իրար հետ…
**
ՊԻՏՈՒՇՈԿԸ
Ըստ ՔՊ վարչության` Նիկոլը որոշել է Կաթողիկոսի տեղապահ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը կհամատեղի ՀԷՑ-ի ղեկավարի եւ Կաթողիկոսի պաշտոնները։
**
ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ ՍԻՆԴՐՈՄ
Դժոխքից հայտնում են, որ ԱԱԾ-ի կողմից սատանային բռնելուց հետո, Նիկոլը նրանից սովորելով, գերազանցել է իր ուսուցչին եւ պաշտոնավարումից հետո անմիջապես պատրաստվում է գնալ դժոխք եւ ղեկավարել այն։
