Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում
ՍպորտՀայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ 29-ամյա ֆուտբոլիստը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի «Բնեյ Սախնին», որը հանդես է գալիս ուժեղագույն դիվիզիոնում։ Անցած մրցաշրջանում գրավել է 12-րդ տեղը 14 թիմերի պայքարում։
Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2019 թվականին՝ 16 խաղում խփելով 1 գոլ:
Իսրայելի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 23-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
