Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» հաղթեց, «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց(տեսանյութ)
Սպորտ
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում 2։1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի «Դյորի» նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Մարիուս Նուբիսին՝ 11 մետրանոցից (22-րդ րոպե) և Դանիլ Կուլիկովը (66-րդ րոպե)։ Հյուրերը պատասխանեցին միայն մեկ գոլով, որը գրանցվեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Միլկովիչի կողմից՝ սեփական դարպասը գրավելով։
Ավանի ակադեմիայի ստադիոնում «Արարատ-Արմենիան» ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» գրանցելով 0։0 հաշիվ։ Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 21։00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝