Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Ջուր հավաքեք». «Վեոլիա ջուր»-ի միակ առաջարկած լուծումը

Հասարակություն

Ամեն տարի, երբ գալիս է ամառը, բնակիչը, հիմնականում` Նոր Նորքի, կանգնում է նույն խնդրի առաջ, այն է` ջրանջատումներ:

«Վեոլիա Ջուր»- ը պարտաճանաչ կերպով անջատում է ջրամատակարարումը՝ պատճառաբանելով, որ հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաեւ ջրասպառման պիկով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում են գրաֆիկի խախտումներ: Այսինքն՝ բնակչությանը օրերով ջրից զրկելը «Վեոլիա Ջուր»-ի համար թեթեւ գրաֆիկի խախտում է դիտարկվում: Եվ սա այն դեպքում, երբ ամեն րոպե զգուշացվում է բնակչությանը 40 աստիճան շոգին դիմադրել շատ ջուր խմելով, հաճախ լոգանք ընդունելով եւ այլն:

«Իրավունք»-ը այս մեկ ամսվա ընթացքում ստացել է տասնյակներով բողոքներ կապված ջրանջատումների հետ, ինչի հետ կապված էլ «Վեոլիա Ջուր» ընկերության խոսնակ ԿԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ փորձեցինք մեկնաբանություն ստանալ: Սակայն, նա խնդրեց, որ հարցերը ներկայացնենք դիմումով, որին կպատասխանեն 5 աշխատանքային օրվա ընթացում: Այն, որ, անշուշտ, կներկայացնենք հարցերը, դա չքննարկվող է, սակայն, որքա՞ն կարելի է հանդուրժել երկրի ներսում նման անտարբեր եւ անպատասխանատու մոտեցում, նույն երկրի քաղաքացու նկատմամբ:

Օրինակ, թե ինչ է առաջարկում խոսնակը ստեղծված իրավիճակում, Կարապետյանը պատասխանեց՝ ջուր հավաքեք, իսկ թե ինչու պետք է բնակիչը 21-րդ դարում բանկաներով ջուր հավաքի, հնչեց զավեշտալի պատասխան.

— «Վեոլիա Ջուր»-ը ձեռքերը ծալած չի նստել, ամեն բան անում է, որպեսզի լուծի խնդիրը:

— Ինչպե՞ս: Սա արդեն տարիներով է տեւում:

— Ես հիմա ճանապարհին եմ եւ ինձ հարմար չէ խոսելը: Կարող եմ «Վեոլիա Ջուր»-ի պարզաբանումն ուղարկել Ձեզ՝ կարդաք:

— Բայց պարզաբանումը, որը բոլորը կարդացել են, չի լուծում խնդիրը եւ մարդիկ արդեն խանութներից էլ չեն կարողանում ջուր գնել, տարբեր պատճառներով՝ ջուր չկա արդեն խանութներում, ոմանք էլ գումար չունեն, որ այդքան ջուր գնենք, որ երեխա լողացնեն: Որեւիցե լուծո՞ւմ ունեք:

— Գրեք մեզ, մենք 5 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք:

— Այսինքն՝ 5 աշխատանքային օր մասիվցին ջուր չխմի, կամ գնա խանութից գնի, մինչեւ ստանա Ձեր շաբլոն պատասխանը, որը իրականում հարցին լուծում չի՞ տալիս:

— Դե մենք պայքարում ենք ապօրինությունների դեմ: Այս պահին Ջրվեժում եւ Նորք Մարաշում աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի Մասիվի ջուրը ավելացնենք: «Վեոլիա Ջուր»-ը ձեռքերը ծալած չի նստում, մենք մեր աշխատանքներն անում ենք: Մարաշում, մոտ 10 կմ. գիծ ենք փոխել: Վայրկյանում 20-30 լիտր ջուր ենք խնայում, որպեսզի դա ուղղենք Մասիվին:

— Փաստորեն, հենց 40 աստիճան շոգ է լինում, նոր «Վեոլիա Ջուր»-ը սկսում է գործողություն անե՞լ, ողջ տարին բա ի՞նչ է անում, ընդորում՝ գործողությունն էլ ջրանջատումն է:

— Ոչ, մենք ողջ տարի աշխատում ենք:

— Ողջ տարի ջրանջատումնե՞ր եք անում:

— Ոչ, ուղղակի ժամանակ է պետք, որ խնդիրը լուծվի: Ես ինքս Մասիվի բնակիչ եմ եւ ջուր եմ հավաքում:

— Իսկ «Վեոլիա Ջուր»-ը բնակչին վճարելո՞ւ է, որ վերջինս գնա խանութից ջուր գնի, որ լոգանք ընդունի: Վերջապես, կնքված պայմանագրի խախտման համար փոխհատուցում տալո՞ւ է:

— Այդ հարցերը գրավոր ներկայացրեք, կպատասխանենք Ձեզ:

— Ըստ Ձեզ, Դուք ողջ տարի աշխատում եք խնդիրները լուծելու համար, սակայն անարդյո՞ւնք: Որքա՞ն կարելի է բողոքել ջրամատակարարումից եւ լուծում ու հստակ պատասխան չստանալ:

— Ժամանակ է պետք: Ամեն դեպքում գրավոր դիմեք, ես Ձեզ կպատասխանեմ, հիմա շտապում եմ:

Այդպես էլ չստանալով հստակ պատասխան եւ վստահ իմանալով հարցման պատասխանը, որը եւս կհրապարակվի «Իրավունք»-ի առաջիկա համարներից մեկում՝ քաջություն, համբերություն եւ դիմադրողականություն ենք ցանկանում բնակիչներին՝ 40 աստիճան տապին՝ առանց ջուր գոյատեւելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ասում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ Խաչատրյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված