«Զանգեզուրը» Հարավային Կովկասում հնարավոր ցեղասպանության առաջին քայլն է
ՎերլուծությունՀարավային Կովկասում աշխարհաքաղաքական լարվածության և տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության աճի պայմաններուն մենք դիմեցինք հայտնի ռազմական փորձագետ և քաղաքագետ Ալեքսանդր Արտամոնովին՝ մեկնաբանություն ստանալու համար։ Նա խոսեց Ադրբեջանի ներկայիս կուրսի պատճառների, Զանգեզուրի միջանցքի ճակատագրի, ՆԱՏՕ-ի ազդեցության և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակամարտության հեռանկարների մասին։
— Վերջերս Ադրբեջանը բավականին թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ։ Սա ներառում է Կիևի հետ համագործակցությունը, ինքնաթիռի վթարի հետ կապված հնարավոր միջազգային դատական հայցի մասին տեղեկատվությունը և այլ ոչ բարեկամական քայլեր։ Ի՞նչ է ուզում Ադրբեջանը։
— Այսօր Ադրբեջանը կուտակել է զգալի ռազմական ներուժ։ Նախագահ Ալիևը կոշտ դիրքորոշում է որդեգրում Մոսկվայի հետ հարաբերություններում՝ հույսը դնելով Թուրքիայի աջակցության վրա։ Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) վերջերս կայացած հանդիպումից հետո նրան թվում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատար դեր է խաղում ։
Բայց եթե ուսումնասիրեք պատմությունը, պարզ կդառնա. Ռուսաստանը դարեր շարունակ ներկա է եղել տարածաշրջանում, և Կովկասը Ռուսաստանի համար օտար տարածք չէ։ Ռուսաստանը պատմականորեն կայունացնում է այն։ Շատերը մոռանում են, որ հենց Ռուսաստանն էր, որ նպաստեց Կովկասում անկախ պետությունների ձևավորմանը։ Ադրբեջանը, որպես անկախ պետություն, առաջացավ խորհրդային կառավարության շնորհիվ, որը սկզբում այն ընդգրկեց ԽՍՀՄ-ի կազմում, ապա չխանգարեց նրան դուրս գալ Միության փլուզման ժամանակ։
Ես չեմ ուզում որևէ կոշտ հայտարարություն անել, բայց արժե հարցնել. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բախումը։ Իմ կարծիքով, սա ՆԱՏՕ-ի շահերից է բխում։
Ադրբեջանի իրավունքն է Թուրքիայի հետ խոսել «միասնական ժողովրդի» մասին։ Բայց արդյո՞ք Թուրքիան կաջակցի Բաքվին Ռուսաստանի հետ լարվածության սրման դեպքում։ Ես շատ եմ կասկածում։ Թուրքիան խորը դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է և Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ չի մտնի, եթե վերջինս ուժ ցուցաբերի։
Ռուսաստանն այսօր թուլություն չի ցուցաբերում։ Այն առաջխաղացում ունի Հատուկ ռազմական գործողության գոտու ճակատում: Ունի զենք, որը չունեն ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոպան։ Հետևաբար, ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը հիմա այդքան կոշտ դիրքորոշում ընդունում։ Հակամարտության դեպքում Ադրբեջանի կորուստները անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Նույնիսկ չնայած հսկայական պատժամիջոցների ճնշմանը ՝ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ։ Մենք աշխարհի չորս ամենաուժեղ տնտեսություններից մեկն ենք գնողունակության համարժեքության առումով։ Հարցն այն է, թե ո՞վ ավելի շատ կկորցնի։
— Սյունիքում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ լարվածությունը միայն աճում է։ Թուրքիան, Ադրբեջանը, իսկ այժմ նաև Միացյալ Նահանգները հետաքրքրություն են ցուցաբերում Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Ինչպիսի՞ն է ուժերի բաշխումը այստեղ։ Եվ որտե՞ղ են Ռուսաստանի «կարմիր գծերը»։
— Բրիտանական և ֆրանսիական հետախուզության աչքերում Հայաստանը այլևս չի դիտվում որպես սուբյեկտ, այն` օբյեկտ է։ Զանգեզուրի միջանցքի հարցը, եթե դիտարկվի Մոսկվայի հռչակագրի համատեքստում, նախատեսում էր ռուս սահմանապահների ներկայությունը որպես կայունության երաշխավորներ։ Սակայն իրավիճակը փոխվեց Արցախից հայերի արտագաղթից հետո։
Իրանը բազմիցս Բաքվին առաջարկել է այլընտրանքային ուղի, սակայն Զանգեզուրի նկատմամբ համառությունը կապված է Արևմուտքի շահերի հետ։ Սա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան մայրուղին է, որը Բաքվի էներգետիկ ռեսուրսների հիմնական երթուղին է։ Լոգիստիկ միջանցք, որի նկատմամբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են վերահսկողություն ձեռք բերել։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն իսկ ուժեղ ներկայություն ունեն Հայաստանում։ Նրանց անհրաժեշտ է վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի, Կասպից ծովի նկատմամբ։
Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ սա արդեն իսկ ուղղակի սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։ Տեղյակ եմ, որ հայ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ ԱՄՆ 101-րդ դիվիզիան գտնվել է Հայաստանի տարածքում, ինչպես նաև ֆրանսիական զորքերը։
Հարց. ինչո՞ւ է պետք, որ հայկական բանակը դառնա Ռուսաստանի դեմ միջնորդ ուժ։ Սա աղետի ուղիղ ճանապարհ է։ Զանգեզուրը Հարավային Կովկասում հնարավոր ցեղասպանության առաջին քայլն է։
ՆԱՏՕ-ի հետ դաշինքի շնորհիվ ուկրաինացի ժողովուրդն այժմ միայն մահեր ունի։ Հետևաբար, ինչ վերաբերում է Հայաստանին, Զանգեզուրի միջանցքի բացման դեպքում մեծ վտանգ կա կորցնելու այն, ինչ Գարեգին Նժդեհը կարողացավ ժամանակին ապահովել Հայաստանի համար` Սյունիքը։ Սյունիքը Հայաստանի տարածք է։ Սա պաշտոնապես սահմանված միջազգային սահման է։ Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել սահմանները, եթե դրանք միջազգայնորեն հաստատված են։ Այսպիսով, նրանց համար, ովքեր իրենց գլխից առաջ են վազում, կցանկանայի նշել, որ այդքան շտապելու կարիք չկա։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ում է, Սյունիքն էլ Հայաստանի տարածքն է։
Այժմ Ադրբեջանը խոսում է Սյունիքի տարածքում մեկուկես միլիոն ադրբեջանցու վերաբնակեցնելու մասին։ Սա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը և հայ ժողովրդի ինքնության կորստին։ Հետևաբար` Հայաստանի համար միակ երաշխիքը Ռուսաստանի հետ դաշինքի մեջ մնալն է։ Այդ դեպքում Հայաստանի շահերը, ինչպիսին , որ հիմա կա քարտեզի վրա, Ռուսաստանի շահերն էլ են, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մաս է կազմում։
Եթե դա չլինի, ցավոք, բոլոր սցենարները հնարավոր են։ Ամեն դեպքում, Ռուսաստանն ունի ագրեսիային արձագանքելու ռեսուրսներ։ Բայց Հայաստանի ռեսուրսները շատ սահմանափակ են. բոլորս էլ գիտենք դա։
— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ կառավարության և եկեղեցու միջև առճակատումը։
— Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է պարզապես այն պատճառով, որ դուք այժմ գտնվում եք շատ դժվարին և վտանգավոր իրավիճակում։
Հայաստանը միասնական քաղաքակրթական մոդելի որոշակի առաջապահ է։ Հայ եկեղեցին մոտ է Ռուս Ուղղափառ եկեղեցուն։ Այն հայ ժողովրդի համար նույնքան կարևոր է, որքան Ուղղափառ եկեղեցին Ռուսաստանի համար։ Այս առումով, այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում քահանաների հետ, ոչ մեկին անտարբեր չի թողնում, քանի որ ինքնին սա առնվազն զարմանալի է։ Հայ եպիսկոպոսները, որոնք պայքարում են Հայաստանի՝ որպես Հայաստան մնալու համար, կալանքի տակ են։ Այս ամենը, իհարկե, շատ տխրեցնող է։
— Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ուկրաինայից և Հարավային Կովկասից հետո Արևմուտքի հաջորդ թիրախը կլինի Կենտրոնական Ասիան։ Որքանո՞վ է իրական այս սպառնալիքը։
- Սա տեսություն չէ՝ այն արդեն տեղի է ունենում։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվում է միութենական պետության մոդելով։ Այն ամեն ինչ ունի ՝ ընդհանուր դրոշ, ինստիտուտներ, բանակային պատրաստության ծրագրեր։
Սրանք, ըստ էության, բոլորն էլ մեծ միութենական թյուրքական պետության նշաններ են։ Դրա կազմի մեջ մտնում են մտնում Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը։
Կա նաև հանձնաժողով՝ Ռուսաստանի և Եվրոպայի թյուրքալեզու ժողովուրդների հետ աշխատանքի համար։ Թե ինչ ծրագրեր և ինչ սպառնալիքներ կան, ինձ համար բավականին ակնհայտ է թվում։ Կա զինված ուժերի պատրաստման ընդհանուր ծրագիր։ Կա ընդհանուր պատմության դասագիրք։ Ղրղզստանից մինչև Թուրքիա կա հատուկ նշանակության ուժերի մարզման ընդհանուր ծրագիր։
Այս տեսանկյունից, իհարկե, սպառնալիքն ավելի քան առկա է։ Եվ այն, ինչ այսօր խնդիր է Հարավային Կովկասում՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ, վաղը կարող է ավելի մեծ խնդիր դառնալ։ Ռուսաստանը Սիրիայի հետ համատեղ ժամանակին վերացրեցին ԴԱԻՇ-ը: Այս կազմակերպության զինյալները հայտնվեցին Կենտրոնական Ասիայի տարածքում, և, ի դեպ, Հարավային Կովկասում նույնպես։ Նրանք նույնիսկ հայտնվեցին Չինաստանում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Ես հասկանում եմ, որ եթե ինչ-որ մեկը նրանց այնտեղ է տեղափոխել, ապա ինչ-որ մեկին դա պետք է։ Հյուսիսատլանտյան դաշինքը, որը, աշխատելով Թուրքիայի միջոցով, ստեղծում է միջնորդ կազմակերպություններ, ինչպիսին է նույն Թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Եվ այն իր ազդեցությունն իրականացնում է դրանց միջոցով, որը վաղը կարող է վերաճել բաց բախման։
Հետևաբար` այսօր մենք ունենք Հայաստանի խնդիրը, վաղը կունենանք Կենտրոնական Ասիայի խնդիրը։ Նպատակները կլինեն նույնը։ Էներգետիկ ռեսուրսների մատակարարում, ռուսական ազդեցության գոտու ապամոնտաժում և ոչնչացում, աստիճանական մոտեցում ռուսական սահմաններին, ապա՝ Ռուսաստանի ապամոնտաժում։ Սա երկարատև ծրագիր է, այն բազմիցս հաշվարկվել է, Զբիգնև Բժեզինսկուց շատ առաջ։ Սա, ըստ էության, ամբողջ եվրասիական կայունության գոտու ապամոնտաժումն է։
— Արևմտյան լրատվամիջոցները խոսում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի պատերազմի նախապատրաստությունների մասին։ Գերմանիայում, ըստ Wall Street Journal-ի, համապատասխան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը։
— Ռուսաստանը պատերազմ չի ուզում։ Մենք ո՛չ ուժ ունենք, ո՛չ էլ ցանկություն։ Մենք պայքարում ենք ֆաշիզմի դեմ։ Մենք բացարձակապես մտադրություն չունենք մեր արժեքները Արևմուտքին պարտադրելու։ Մեզ սա պետք չէ։
Մենք պրագմատիկորեն ենք վարվում։ Մենք չենք ձգտում մեր արժեքները պարտադրել։ Մենք օկուպանտներ չենք:
Պատկերացրեք այսպիսի սարսափելի սցենար, երբ Ռուսաստանը հասնի Փարիզ։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հաջորդը։ Տեղակայե՞լ այնտեղ մեր կայազորները, պահե՞լ զորքեր և ձեռք բերե՞լ օկուպանտի կարգավիճակ։ Ինչի՞ն է մեզ սա պետք: Ի դեպ, նույնիսկ Ցարական Ռուսաստանում, Խորհրդային Միության օրոք, երբ մենք անգամ հասնում էինք Բեռլին, Փարիզ, երբեք այնտեղ չէինք մնում։ Այնպես, որ ո՛չ պատմականորեն, ո՛չ գործնականում, ո՛չ էլ տնտեսապես ինձ համար պարզ չէ՝ թե որտեղից են գալիս նման խոսակցությունները։ Անգրագետ մարդկանց կողմից արված կոպիտ քարոզչության օրինակ, ովքեր պարզապես պատկերացում չունեն, թե դա ինչ է։
Բայց Արևմուտքը ուզում է կռվել, պարզ է, թե ինչու։ Արևմտյան Եվրոպայում կես միլիարդ մարդ նստած է։ Նրանք նստած են միմյանց գլխին, նրանք հող չունեն։
Արևմուտքը պատերազմի է ձգտում։ Եվրոպայում գերբնակեցում կա, ռեսուրսների պակաս, բնակչությանը հասցրել են աբսուրդի՝ նրանք արդեն պատրաստ են սնվել միջատներից ստացված սպիտակուցներով։ Նրանց արտաքին թշնամի է պետք՝ ներքին լարվածությունը մեղմելու համար։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն գումար են ներդնում Հայաստան և այլ երկրներ ոչ բարեկեցության նպատակով։ Նրանք հող են նախապատրաստում հետագայում պատերազմելու համար։ Այդպես էր Ուկրաինայում։ Սա կարող է լինել նաև այստեղ։
Հարցազրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը