Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am

Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ 16։00-17-00-ն՝ +38․․․+40 աստիճան

Եղանակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ