Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա

Փաշինյանի` Մայր Աթոռի վրա գրոհի օրն ու սցենարը հայտնի է

Թեմա

Երկար մտորումներից ու քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վրա իր գրոհն իրականացնել այս շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ի դեպ, այդ օրը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցելու։

Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամսից ավելի մանրակրկիտ պատրաստվում, ծրագրում է այդ գրոհն իր ողջ սցենարով, ներսի աղբյուրը մեզ հայտնեց, որ մոտ 10 հազար մարդ է նախատեսում Փաշինյանն իր հետ տանել Էջմիածին։

Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին Կառավարությունում անձամբ մասնակցել է մարդկանց այսպես ասած՝ հավաքագրումով ու նախապես հանդիպել է Մայր Աթոռ գրոհելու պատրաստ ու իր ճաշակով կաթողիկոս ընտրելու եւ բոլոր տիպի հրահանգների պատրաստ անձանց եւ հստակ հանձնարարականներ է տվել։

Մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ Մայր Աթոռի վրա «գրոհայիննների խումբը» հիմանկանում Արտաշատից և Շիրակ գյուղերի բնակիչներ են լինելու, նախատեսում են նրանց շաբաթ օրը Էջմիածին տեղափոխել միկրոավտոբուսներով, հավանաբար այն 13 սպիտակ միկրոավտոբուսներով, որոնք 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ տարբերանշաններով ու լոգոտիպերով «նախշված» սպասարկում էին Փաշինյանին քարոզարշավին ու մարզից մարզ, գյուղից գյուղ տեղափոխում էին նույն ընտրազանգվածին` ընդամենը հագուստը կամ գլխարկը փոխած։

Ամենաուշագրավ տեղեկությունը, սակայն, այս գրոհի շարունակականության սցենարն է.

Պարզվում է՝ պլան Ա եւ պլան Բ կետերով է առաջնորդվելու Փաշինյանը, ըստ այդմ, եթե այդ օրը անառակ, անսանձ հարձակումից ու բացականչություններով չազդվի կաթողիկոսը, տեղի չտալով՝ դուրս չգա հանդիպման եւ, ըստ այդմ, չապահովի Փաշինյանի սրտի ուզածը, ապա «գրոհայինները» կմնան Սուրբ Էջմիածնի տաճարի բակում ու մտադիր են գիշերակացով իրենց արդեն բնորոշ ֆեյք ժողովրդավարական շոու սցենարով լցնել ուղիղ եթերները ու ապահովել ավելի լայն թամաշա, այսինքն՝ ճնշումները կշարունակվեն նստացույցով ու Եկեղեցու մասնաշենքեր ներխուժելու փորձերով։

Փաշինյանը համառ է տրամադրված ու կարծիք կա, որ եկեղեցական իշխանության ներսից իրեն որոշակի աջակիցներ ունի, համենայնդեպս կան մարդիկ, որ բաղձանքով սպասում են կաթողիկոս ընտրվելուց իրենց հերթին, չնայած Փաշինյանն արդեն անկեղծացավ երեկ, որ արջի ծառայություն մատուցողները ելք չունեն, ինքը մտադիր էր անիշխանություն ու քաոս մտցնել Եկեղեցում ու մի քահանայի գլխապետությամբ կործանել նաեւ այս հոգեւոր ֆունդամենտալ կառույցը։

Նշենք նաեւ, որ ըստ պլանի, Փաշինյանը մի ձեռքով երկու նապաստակ է որսալու այդ օրը, պլանավորել էր Էջմիածնի հրապարակում ոչ միայն իր սրտով կաթողիկոսի կարգելու մոտիվները բացատրել, նաեւ հոկտեմբերին սպասվող Էջմիածնի ընտրությունների քողարկված քարոզարշավ իրականացնել իր սրտի թեկնածուի` Արգիշտի Մեխակյանի օգտին։

Ի դեպ, հենց այս պատրվակով է կարողացել Փաշինյանը համոզել որոշ ՔՊ-ականների միանալ այս օրվա պատմական արշավին, ինչ գործընկերներ աջակցության համար գան, բայց պարզ էր, որ բոլոր եկողները կզոհաբերվեն քաղաքական փոփոխությունների ժամանակ, չէ՞ որ ՔՊ-ականները քաջ գիտակցում են, որ հակասահմանադրական գործողություն է Եկեղեցու վրա քաղաքական իշխանության հարձակումը ու միջամտությունը ներքին եկեղեցական հարցերին, իսկ դրանք եթե ոչ ամիսներ հետո, ապա տարի անց հաստատ ծանր հոդվածներով դեպի բանտախուց իրենց տխուր կյանքն են երաշխավորում։

Նյութի աղբյուրը՝ 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթումՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված