Իր ասուլիսում Փաշինյանն արդարացնում էր միջանցքի տրամադրումը. Գառնիկ Դանիելյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ոչ մի նոր, անակնկալ տեղեկություն, որը կփոխեր հանրային դիսկուրսի ուղղությունը, չհնչեցրեց։
— Փաշինյանը հիմնականում կրկնեց այն թեզերը, որոնք արդեն բազմիցս հնչել են նախկին հանրային ելույթներում, սակայն առանձնանում էր դրանց ներկայացման ձայնի եւ կոնտեքստի փոքր փոփոխություններով։ Նշանավոր էր, որ նա փորձեց արդարացնել Ադրբեջանի հետ միջանցքի տրամադրումը՝ ներկայացնելով այն որպես բնական, օրինաչափ եւ մեր շահերից բխող քայլ, մինչդեռ իրականությունը՝ ըստ բազմաթիվ փորձագետների եւ հասարակական գնահատականների, ի հակադրություն է դրան, եւ այդ միջանցքը մեր երկրի համար կարող է դառնալ խիստ վտանգավոր եւ աղետալի հետեւանքների աղբյուր։
Փաշինյանի կողմից ներկայացված տեսակետը, թե միջանցքի տրամադրումը միանշանակ մեզ օգուտ է բերում, հիմնված էր հիմնականում դիվանագիտական հնարքների վրա, որոնք փորձում են իրավիճակին տրամադրել բարենպաստ երանգներ։ Նա այդպիսի միջանցքը պատկերում էր որպես նորմալ պրակտիկա, որը չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը եւ թույլ է տալիս ապահովել տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերը։ Սակայն իրականում միջանցքը առաջ է բերում մի շարք լուրջ մարտահրավերներ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարներից մեկում:
