Սարգիս Ադամյանը կտեղափոխվի Գերմանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբ
ՍպորտԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը բանակցություններ է վարում «Օսնաբրյուկի» հետ և առաջիկա օրերին կտեղափոխվի Գերմանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբ, հայտնում է գերմանական NOZ-ը:
Հիշեցնենք, որ Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական պայմանագրի ժամկետը, և Ադամյանը վերադարձել է «Քյոլն»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝