Նաիր Տիկնիզյանը` ՉԼ-ի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՍերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս խաղով Տիկնիզյանը նորամուտն էր նշել գլխավոր եվրագավաթում:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝