Միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից. Սպերցյան
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի` սեպտեմբերին կայանալիք խաղերի մասին: Հարցին, թե ինչ տրամադրություններ են տիրում Հայաստանում Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ կայանալիք առաջիկա խաղերի մասին, Սպերցյանը նշել էր.
«Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում։ Բարձր մակարդակի թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց մենք տրամադրված ենք ֆուտբոլ խաղալու և կփորձարկենք մեր ուժերը»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝