Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին
ՀասարակությունՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։
Երեխան հանձնվել է ծնողներին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
