Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան

Ուշադրություն, հուլիսի 23-ին և 24-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր

Եղանակ

Հայաստանի տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 23-ին և 24-ին սպասվում է նորմայից բարձր։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի նշանակությունն այն է, որ այն օգնում է մարդկանց արդյունավետորեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն առողջարար է միայն չափավոր քանակությամբ։ 

Սանդղակը մշակվել է կանադացի գիտնականների կողմից 1992 թվականին, այնուհետև ընդունվել և ստանդարտացվել է ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից 1994 թվականին։

Նորմալ մակարդակը համարվում է մինչև 5 միավոր, մինչդեռ այս օրերին ինդեքսը կարող է հասնել 6-7 միավորի, ինչը դասվում է բարձր մակարդակի շարքը։

Վտանգները

Ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը կարող է՝ առաջացնել մաշկի այրվածքներ, մեծացնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, վնասել աչքերը և տեսողությունը, թուլացնել իմունային համակարգը։

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-ից մինչև 17:00։

Ինչպես պաշտպանվել

Եթե դրսում եք՝մնացեք ստվերում, կրեք լայնեզր գլխարկ, արևային ակնոց, օգտագործեք արևապաշտպան քսուք SPF 30 և բարձր, խմեք շատ ջուր, եղեք զգոն՝ հատկապես երեխաների և տարեցների նկատմամբ։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ