Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Սենոր Հասրաթյանին

Քրեական

Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am) տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի նախկին պատասխանատու, ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանին՝ պահանջելով վիրավորանքի համար ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

 

Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանում մուտքագրվել է 12.06.2025 թվականին:

Հայցադիմումը և կից փաստաթղթերը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում ստացվել և դատավոր Սամվել Բաբայանի աշխատակազմին է հանձնվել 17.06.2025 թվականին:

 

Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

 

Նման պայմաններում, Դատարանը գտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հայցադիմումը վերադարձնելու հիմքը, հետևաբար և հայցադիմումը ենթակա է վերադարձման:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը որոշել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Սենորիկ Ռաֆայելի Հասրաթյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին՝ վերադարձնել։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ