Կարգվելու է ՏԷՑ-ի կռուգի պետականացման կառավարիչ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՏԵՐԵՐ ԵՎ ԾԱՌԱՆԵՐ
(ԹԱԹՈՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻՑ ՊԼԱՎՆԻ ԱՆՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՏԻՐՈՋ ՓՆՏՐՏՈՒՔԻ. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` դդմազգու իրոնիան անտեղի է, քանի որ Թաթոյանը մի տիրոջը ծառայում է` մինչեւ կկվի կանչելը։
**
ՎԵՐԱԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
(ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱԲ ՔԱՇՔՇՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ վրացագետների` վերոնշյալի կապակցությամբ արտառոց ոչինչ էլ չկա, ուղղակի վրացական էթնոսը հայերի նկատմամբ նորից անցել է բարի վրացական հարաբերությունների։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ բանջարաբոստանային կուլտուրայի մասնագետների` Արայիկ Հարությունյանի ակտիվությունը կախված է դդմազգիների սեզոնային հասունացման հետ ։
**
ՀԱՄԱՐՅԱ ՏՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ
(ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԷՑ-Ի ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ որոշ շշուկների, քանի որ Ռոմանոս Պետրոսյանը բազմապրոֆիլ է, ՀԷՑ-ի գործը հորով-մորով անելուց հետո` կարգվելու է ՏԷՑ-ի կռուգի պետականացման կառավարիչ։
**
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԵՐԿԻՐ
( ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՎԱՆԵՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ ինչի, Վանեցյանը գեներալ Մանվելի գլխին տուշոնկի եւ սգուշոնկի գործ սարքելով, կարա քաղաքականությամբ զբաղվի, ե՞ս չէ:
**
