Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Նիկոլի հույսը սատանիստներն են

Վերլուծություն

Շարունակում են գերլարված մնալ իշխանություն-եկեղեցի հարաբերությունները: Օդում կախված է օրն ու ժամը, թե երբ է Մայր Աթոռի դեմ ասպատակելու Նիկոլ Փաշինյանը, ինչն անոնսավորել է` լինելով արձակուրդի մեջ:

Իհարկե, Փաշինյանի ակնկալիքն այն էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կտրվի սադրանքներին ու կսկսի մտնել ուղիղ բանավեճի մեջ, բայց սպասումները չարդարացվեցին: Չէ որ բանավեճի դաշտում Փաշինյանը շատ հարմար կարող էր դիրքավորվել եւ իր հազարումի քարոզչական միջոցներով իջնել լկտիության ամենահատակը: Իսկ այդ պարագայում՝ եկեղեցին մի կողմից չէր կարող իջնել նույն մակարդակի՝ բիծ թողնելով իր հեղինակության վրա, մյուս կողմից էլ կստացվեր, որ արձագանքները համարժեք չեն:

Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացվում նաեւ իշխանական միջին եւ ստորին օղակներում: Որքան էլ քաղցր բան են պաշտոնն ու պետական աշխատավարձը, բայց ամեն ոք պատրաստ չէ սրբապիղծ դառնալ ու քաջալերել եկեղեցու դեմ ոտնձգությունը: Այս առումով՝ իշխանական կուլիսներում իրավիճակը պայթյունավտանգ է: Հատկապես, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի դեպքից հետո, երբ Տեր Սեբոսը հրաժարվել էր մկրտության արարողություն անել՝ նրա կնքահայրությամբ, նիկոլականները խառնվել են իրար՝ հասկանալով, որ վաղը խայտառակ են լինելու հարազատ-բարեկամների, ընկերության ու խնամիների առաջ: Օրինակ, այս կամ այն գերատեսչության շարքային աշխատողն ամենեւին պատրաստ չէ մտնել այս մեղքի տակ: Ավելին՝ նույնիսկ քննարկում են, որ ստիպելու դեպքում՝ կգնան նշված հրապարակ, բայց հետո ինչ-որ կերպ «կթռնեն»: Այս խոսակցություններն ամենուր են բոլոր պետական կառույցներում՝ ուժայիններից մինչեւ կրթական հաստատություններ:

Այո՛, եկեղեցին ուշ, բայց Տեր Սեբեոսի օրինակով ցույց տվեց, թե ինչպիսի վերաբերմունք պետք է լինի՝ նիկոլականների նկատմամբ: Ի վերջո, պետք է ընդունել, որ այս տարիներին գտնված լավագույն բանաձեւն այն է, ինչի մասին ասում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, զրո հուսահատություն եւ զրո ամբիցիա:

Ինչեւէ, վերադառնանք նրան, թե ովքեր են լինելու եկեղեցու դեմ արշավի Փաշինյանի կողմնակիցները, երբ անգամ աղանդավորներն են ձեռքերը լվանում: Համենայնդեպս, «Կյանքի խոսքն» ու «Եհովայի վկաները» արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այս հարցում չկան: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը մնում են խոշոր հաշվով սատանիստները: Եվ սրանք ամենեւին էլ պարտադիր չէ, որ լինեն թուղթութանաքով սատանիստ, այլ բարոյական իմաստով լինելն էլ բավարար է:

ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ՍՑԵՆԱՐԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ

Ըստ էության, հանրության ամենաայլանդակ հատվածով ու մի քանի անաստված ՔՊ-ականներով մի ամբողջ 1700-ամյա եկեղեցի վարի տալն անիրատեսական է: Նիկոլ Փաշինյանը որքան էլ իրեն գժի տեղ դնի, միեւնույնն է, գիտակցում է, որ այլեւս 2018-ը չէ, իր դիրքերը թուլացել են եւ ճղվի-պատռվի էլ, իրեն ուղղված հայհոյանքներից բացի՝ այլեւս հանրային լայն համակրանք չի շահելու:

Եվ այս դեպքում՝ Փաշինյանի միակ սցենարն ինչ-որ կերպ Վեհափառ Հայրապետի հրաժարականին հասնելն է՝ ճնշելով, քաղաքացիական պատերազմի շանտաժով, քրեական գործերով: Բայց անգամ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը լուրջ պատնեշի առաջ է կանգնած:

Եկեղեցու ներսում Ամենայն Հայոց կաթողիկոսին նույնիսկ ամենաընդդիմացող սրբազանները, որոնք միշտ աչք են ունեցել նրա աթոռի վրա, հասկանում են, որ այս խաղի մեջ մտնել չի կարելի: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը չի գտնում հարմար կաթողիկոսացու, որը պատրաստ է իր հետ դավադիր համաձայնությամբ՝ տեր դառնալ Վեհարանին: Բոլորն են հասկանում, որ անգամ ինչ-որ ֆանտաստիկ զարգացումների դեպքում, եթե նման բան լինի, ապա լինելու է կարճաժամկետ արդյունք, իսկ հետո հետեւանքները լինելու են շատ դառն ու կործանարար: Այսինքն՝ կալանավորելով, թե հեռացնելով կաթողիկոսին Վեհարանից, չի լուծում այն խնդիրը, ինչ իր առաջ դրել է Նիկոլ Փաշինյանը կամ իր առաջ դրել է թուրք-ադրբեջանական տանդեմը:

Բացի այդ, նույն Գարեգին Երկրորդն ավելի հեշտությամբ կդիմակայի Փաշինյանի հարձակումներին, քան հետքայլի դեպքում կկարողանա պատասխան տալ աշխարհասփյուռ հայությանը: Ի վերջո, Սփյուռքում եւ Հայաստանում այսօր Վեհափառ Հայրապետն ունի լայն աջակցություն եւ թողնել իր հոտին մենակ՝ մեղմ ասած, չի ընկալվի՝ իր ամբողջ բացասական հետեւանքներով հանդերձ:

ԻՆՉ ԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը ծանր տվայտանքների մեջ է, ընդդիմադիր դաշտից ուղղակի շախի են քցում՝ տղա ես, դե հարձակվի: Այստեղ, իհարկե, սպասումներն այն են, որ եկեղեցին կանի այն, ինչը ընդդիմությունը չարեց յոթ տարվա ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:

«Զարմացնում են մարդիկ, որոնք, կարծես թե, ակնկալում էին, որ Վեհափառը «ջիհադ է հայտարարելու»։ Ագրեսիվ կոչերը, ատելության խոսքը հենց այն է, ինչ հիմա շատ է պետք Նիկոլին իր հանցավոր քայլերին լեգիտիմության շղարշ տալու համար։ Այնուամենայնիվ, մի կարեւոր բան էլ նշեմ՝ հուսով եմ, որ Եկեղեցում հստակ գիտակցում են, որ Նիկոլը իրենց հանգիստ չի թողնելու։ Ցանկացած ոք, ով ներսից կամ դրսից «հուշում» է Վեհափառին, թե Նիկոլի հարձակման պատճառը Եկեղեցու դիմադրությունն է իշխանության հակահայկական գործունեությանը ու որ լավ կլինի առժամանակ «դադար տալ», նիկոլական շահերն է առաջ տանում։ Այդպես ժամանակին Արցախում արեցին Նիոլենք՝ արցախցիներին ապակողմնորոշելու, դիմադրությունը թուլացնելու համար», - ընդգծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Դիտարկումը տեղին է, բայցեւ հարց է ծագում՝ որտե՞ղ է երաշխիքը, որ, օրինակ, եկեղեցին իրավիճակը սրելու դեպքում, կունենա առնվազն խորհրդարանական ընդդիմության աջակցությունը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում: Չէ որ առ այսօր Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը շարունակում է տորպեդահարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը: Էլ չասենք, որ արձակուրդային շրջանն ու ամառային տապն իրենցն են անում՝ սպասել թեժ քաղաքական գործընթացների հիմա, անհրաժեշտ է, բայց իրատեսական չէ: Իսկ մինչեւ աշուն եկեղեցուն թողնել մենակ՝ դատապարտելի: Բայց ամեն ինչ կարող է փոխվել Նիկոլ Փաշինյանի հնարավոր Մոսկվա այցով: Վերջիվերջո, ներքաղաքական կյանքում ինչքան էլ վիճակն անտանելի դառնա, լուծումները լինելու են արտաքին գործոններով պայմանավորված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված