Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։