«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել. Տեր Գաբրիելը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ներքաղաքական
«Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան,
 
1. «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:
 
2. Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեք կարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության և բովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք Սուրբ Էջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումը վերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին:
 
Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ, ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար «Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6): Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ