«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

«Եկեղեցական կյանքի ու ինքնավարության նկատմամբ ցանկացած միջամտություն դատապարտելի է և անպտուղ». Տեր Եսային

Ներքաղաքական

Եկեղեցական կյանքի ու ինքնավարության նկատմամբ ցանկացած միջամտություն դատապարտելի է և անպտուղ, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ պատրաստ լինեն «Վեհարանը Վեհափառից ազատելու համար»։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես է նա պլանավորել դա անել, բայց եկեղեցական կյանքի ու ինքնավարության նկատմամբ ցանկացած միջամտություն դատապարտելի է և անպտուղ»,- նշել է Տեր Եսային։

Նա դատապարտելի է որակել, առհասարակ, որևէ անձի, առավել ևս՝ Վեհափառ Հայրապետի կամ այլ հոգևորականի նկատմամբ այն խոսույթը, որն օգտագործում է Փաշինյանը։

«Այս բռնության կոչերը, անհանդուրժողականության դրսևորումները վկայում են, որ նպատակը բարեփոխում կատարելը չէ, այլ ատելության սերմանումը, ներքին պառակտման խորացումն է։ Մենք կոչ ենք անում և մշտապես աղոթում ենք, որպեսզի մեր ժողովուրդը չտրվի այդ սադրանքներին։ Պետք է լինենք միաբան, սիրով համախմբված»,- նշել է Տեր Հայրը։

Հարցին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Մայր Աթոռը հնարավոր զարգացումների դեպքում՝ Տեր Եսային նշել է, որ եկեղեցին նույնիսկ նախորդ գրոհները դիմավորել է աղոթքով, ու այսօր էլ շարունակում է աղոթել՝ ի շահ երկրի խաղաղության ու հոգու փրկության։

«Չգիտեմ, թե ինչ կլինի կամ ինչպես կզարգանա իրավիճակը։ Կապրենք՝ կտեսնենք։ Բայց, կարծում եմ, որևէ հավատավոր մարդ երբեք չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու կամ որևէ հոգևորականի նկատմամբ»,- ընդգծել է Տեր Եսային։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ