Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել

Եղանակ

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի վրա ընկած ծառերը. երթևեկությունը վերականգնվել է:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ