Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«Օ» բանակախումբը, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, մտել է Պոկրովսկ (Քարտեզ)

Միջազգային

«Օ» բանակախումբը հարավային ուղղությունից, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը, մտել է Պոկրովսկ և մարտնչում է բնակավայրի սահմանագծում։ Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը դառնում է կրիտիկական։

Ռուսական զորքերը ամբողջությամբ մաքրել են Պեշանոյե շրջանը, իսկ առաջապահ ուժերն անցել են Զվերևո և Շևչենկոյից հյուսիս։ Սա ընդունում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
«Պոկրովսկում, մասնավորապես քաղաքի հարավում, այժմ ռուսական դիվերսիոն և հետախուզական խմբերի մշտական ​​ակտիվություն է։ Դիվերսիոն և հետախուզական խմբերը դարանակալում են Ուկրաինայի զինված ուժերի մեքենաները, կան զոհված և վիրավոր զինվորներ», - նշում են թշնամու ռեսուրսները։
«Պոկրովսկի մոտակայքում մարտեր են ընթանում Զվերևո բնակավայրի համար (տեղափոխվել է մոխրագույն գոտի) և Նովոուկրաինկա ուղղությամբ»,- գրում են կիևյան այլ վերլուծաբանները` ավելացնլով` Ռուսական զորքերը նախկինում գրավել էին Բելգիյկա բնակավայրը և առաջխաղացել նախկին Բելգիյսկայա երկաթուղային կայարանի տարածքում։

Իրականում ուկրաինական կողմի համար վիճակն ավելի վատ է: Ըստ հեղինակավոր փորձագետների, ռուսական ճեղքումը դուրս է եկել Մ-30 մայրուղու հատված, եւ ներկայումս ընդլայնվում է ճեղքման գոտին:

Մյուս կողմից, ակտիվ հարձակումը շարունակվում է Պակրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի բոլոր ուղղություններում: Արեւելքում ռուսները վերահսկում են Նովոէկոնոմիչեսկոյեի մեծ մասը, ավելի հյուսիս դույսեն եկել Ռոդենսկոեի անմիջական մատույցներ (Քարտեզ 2): Եվ այս նոր ճեղքումը ուկրաինական ուժերին զրկում է տեղում ռեզերվերով մանեւրելու հնաարվորությունից` սպառնալով ամենամոտ ժամանակներս հանգեցնել Պակրովսկ-Միրնոգրադի անգլոմերացիայի կորստին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ