Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Նիկոլի վերջին հրապարակը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ճակատամարտի՝ Մայր Աթոռի դեմ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այն կարող է տեղի ունենալ այսօր, կան վարկածներ, որ կասպատակի մինչեւ Վարդավառ՝ Պայծառակերպության տոնը, բայց այն, որ կգնա այդ քայլին էլ, ոչ ոք չի կասկածում:

«Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում», - հայտարարել է նա։

Փաշինյանը նոր «խայպ» է ուզում բերել մարդկանց մեջ, թե իբր նա այնքան արդար այր է, որ Հայաստանում իր մատնանշած բոլոր թալանչիներին պատժել է, էլ հոգս ու դարդ չի մնացել, հիմա էլ անցել է եկեղեցու հարցերին:

Մինչեռ փաստերն այլ բանի մասին են խոսում՝ անվտանգության լրջագույն սպառնալիք, սոցիալական անարդարություն, փողերի փոշիացում (սկսած ԱՆԻՖԻ-ից վերջացրած ՔՊ վարչության փողերի նվիատվության խարդախություն), արտաքին քաղաքականության անփույթ եւ անփորձ կառավարում, արտաքին պարտքի կրկնապատկում, հանրային կյանքում պառակտություն եւ խորը ատելության սերմանում, կրթության որակի անկում, պետական ապարատի կառույցների ցածրակարգ աշխատանք, կոմունիկացիայի կառավարման խափանում, անօրինականության լեգիտիմացում ու այսպես մի ահռելի մեծ ցուցակ՝ ինչքան ասես, էլի ասելիք կա:

Ու Փաշինյանը, կտրված այս ամենից, դեռ հույս ունի, որ իր հաջողության արենան՝ հրապարակը, դեռ գրկաբաց սպասում է իրեն, բայց չի էլ հասկանում, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ հրապարակները սկսել են հասկանալ, որ իրենք մի արկածախնդիր մոլագարի ձեռքում խաղալիք են դառնում եւ խայտառակվում են ամբողջ աշխարհում:

Էջիածնում եկեղեցին անվերապահ աջակցություն ունի՝ հենց էջմիածնեցիների կողմից, քանի որ իրենց աչքի առաջ է Վեհափառն այս տարիներին շենացրել ու դրախտավայր դարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ու գալու է մեկը Էջմիածնի հրապարակ, որ բացի նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանից՝ ուրիշ բան չի տվել էջմիածնեցիներին ու փորձի սադրանքնե՞ր իրականացնել սուրբ քաղաքում: Միգուցե, նա շատ վստահ է, բայց թող շատ արխային էլ չընկնի. սա կարող է դառնալ այն հրապարակը, որտեղ հանրությունը հենց իրեն կդատի…

«Կարծում եմ, որ Էջմիածնի հրապարակում պետք է սպասել մեծ հոգեւոր հանդիպման եւ հենց այդտեղ պարզել՝ թե ինչպե՞ս էր Արցախը Հայաստան եւ վերջ, բայց հանկարծ դարձավ Ադրբեջանի անբաժանելի մաս։ Պետք է հենց Էջմիածնի հրապարակում դավաճանից պարզել, թե ինչպես կարելի էր էս ամենը կանխել՝ առանց 5000 մեր եղբայրներին զոհելու, բայց սեփական կաշին դավաճանի պիտակից «փրկելու» համար այդ դավաճանությունը տեղի ունեցավ մեր լույս տղաների կյանքի գնով… Այո՛, այս հարցերը մեկընդմիշտ պետք է պարզել ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն... Վերջիվերջո, Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը պետք է ազատագրել դավաճան եւ սրիկա երեւույթից ժողովրդի կամքով եւ առանց բռնությունների», - ընդգծում է ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:

ԲԱՑԱՐՁԱԿ ԹԱԼԱՆ ՈՒ ՌԵԿԵՏ՝ ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Եվ մինչ Մայր Աթոռը դատապարտում է իշխանության հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին եւ նրա ինքնակառավարմանը, հորդորում իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը եւ լծվել երկրի առջեւ ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը եւ միաժամանակ դիմում է պետության իրավասու մարմիններին եւ պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը, պարզվում է` իրավապահները խառն են, շատ խառը։

ՀԷՑ-ի պետականացումը, ավելի ճիշտ խլումը գործարար Սամվել Կարապետյանից, հորով-մորով չարած, հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հիշեցնենք, որ նշված շինությունն օգտագործվում է որպես Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչության տարածք։ Փաստորեն, չկա հայկական Արցախ, չի լինի նաեւ ներկայացուցչություն Հայաստանում: Իշխանության ձեռքը ճար լիներ, մարդկանց հիշողությունից էլ կքերեր Արցախը, որ ընդհանրապես այդ մասին որեւէ մեկը չխոսի:

Այն, որ այս ամենը բացարձակ ռեկետ է ու թալան՝ պետականացման անվան տակ, ակնհայտ է: Բայց գործելաոճն էլ այնքան ծայրահեղ փնթի է, որ վաղը միայն հենց իրենց դեմ հարուցված քրգործերի հատորներն է հաստացնելու: Օրինակ` փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հարց է բարձրացնում` երեկվա դեպքի հետ կապված:

«Մտել եք «Reebok» սպորտային ակումբ, խուզարկություններ եք անում, հասկացանք՝ հերթական հարկային տեռորն է, տնօրենին ձերբակալելու եք, փող պահանջեք, չտվեց, տանեք կալանքի, բայց մարզվողներին ինչո՞ւ եք դուրս հանել շենքից, մարդիկ արդեն վճարել են մարզվելու համար, նրանց թվում կան շատ երեխաներ, կամ մարզասրահներում, լողավազանում քննչական գործողությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է թաքցված լինի այնտեղ։ Կարծում եմ, որ նպատակը տնտեսվարողի գործունեությունը պարալիզացնելն է՝ պետական շորթման խաղադրույքը բարձրացնելու համար։ Երկրի տնտեսության հերն անիծել եք, բայց դեռ ձեր նիկոլության վերջը չեք տալիս…», - արձանագրում է փաստաբանը։ Այսպիսի դեպքերը մի ամբողջ շարան են, մեկը մեկից ավելի զավեշտալի ու խայտառակ:

ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ, ՏԵՍԵԼ ԵՆՔ ԴԵՌ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐՈՔ

Իհարկե, այս ամենը զարմանալի ու զարհուրելի է թվում, բայց սա նորություն չէ, ինչի հետ բախվում է հայ ժողովուրդը: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ (2000–2007), երբ իշխանության ղեկին էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այն ժամանակվանից առ այսօր կան պնդումներ, որ իրականացվել է հողերի ձեռքբերում եւ անշարժ գույքի ազգայնացում կամ բռնագանձումներ՝ ոչ սահմանադրական ճանապարհով։ Արդյունքում շատ հին բնակարանների սեփականատերերը վաճառել կամ հանձնել են իրենց պապական տները կառուցապատողներին՝ նվազագույն փոխհատուցումներով, եւ որոշ դեպքերում բնակիչները ստիպված են եղել հեռանալ իրենց տներից՝ առանց ավելի լավ տների կամ բավարար փոխհատուցման։

2000 թվականին կառավարության որոշմամբ՝ հաստատվեց Հյուսիսային պողոտայի ծրագիրը։ Արդյունքում կատարվեց սեփականության զանգվածային բռնագանձում՝ առանց օրենքով պահանջվող նախաձեռնային օրենսդրության: Մինչդեռ Սահմանադրության 28-րդ հոդվածը պահանջում էր՝ սեփականությունը պետության կամ հասարակության համար վերցնել միայն օրենքով եւ արդար փոխհատուցումով, սակայն կառուցապատումը ձեռնարկվեց կառավարության որոշումներով՝ առանց նման հիմքի:

Շատ բնակիչներ ստացան ծայրահեղ նվազագույն՝ շուկայականից մի քանի անգամ ավելի ցածր փոխհատուցումներ։Ոմանք հրաժարվեցին ստորագրել պայմանագրերը եւ դիմեցին դատարան, բայց դատարանները հիմնականում բավարարեցին կառուցապատողների պահանջները, ստիպելով բնակիչներին լքել իրենց տները: Քաղաքի պատմական տեսքը փչացրին, մարդկանց նեղացրին, մեծ փողեր դրեցին գրպանները: Իսկ հիմա ի՞նչ է փոխվել, թերեւս գրպանների տերերը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված