Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար Պայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետո Պաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրը Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ

Եթե անգամ Պետրոս առաքյալը լիներ մեր կաթողիկոս, ոմանք դարձյալ հալածելու էին. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Թեմա
«Պատկերացրե՛ք, եթե այսօր Հայոց Եկեղեցու գահին նստած լիներ հենց սուրբ Պետրոսը։ Կթվա՝ բոլոր դժգոհողները կհնազանդվեին… բայց դա պատրանք է։ Ոմանք կասեին` Հիսուսին երեք անգամ ուրացել է, ինչպե՞ս կարող է մեր հոգևոր առաջնորդը լինել։ Իսկ եթե սուրբ Պողոս առաքյալը լիներ մեր վեհափառը, դարձյալ ոմանք ասելու էին, որ մինչև դարձի գալը քրիստոնյաններին հալածել է, ինչպե՞ս կարող է մեր վեհափառը լինել։
 
Այսօր, եթե անգամ սուրբ Գրիգոր Լուսավորիչը լիներ մեր կաթողիկոսը, որոշ հակաեկեղեցականներ դարձյալ նրան կքնադատեին, ասելով` «Սրա հայր Անակը սպանել է մեր թագավոր Խոսրովին, ինչպե՞ս կարող է սա լինել մեր հոգևոր առաջնորդը, եկե'ք դուրս վռնդենք սրան իր նստավայրից», որովհետև խնդիրը ոչ թե անձի, այլ՝ իշխանության, կարգի և հնազանդության հետ է կապված։
 
Խնդիրը հոգևոր չէ, այլ՝ հոգեբանական։ Ոմանք չեն ուզում խոնարհվել։ Չեն ուզում ենթարկվել Սուրբ Հոգով հաստատված կարգին։ Ուստի անձը երբեմն ընդամենը պատրվակ է։ Հավատո՞ւմ ենք, թե ոչ՝ Սուրբ Հոգին է առաջնորդում Եկեղեցին: Հետևե՛նք տրամաբանությանը․ եթե հավատում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հոգով է առաջնորդվում, ապա հավատում ենք նաև, որ մեր կաթողիկոսը՝ անկախ անձնական հատկանիշներից, ստանձնում է առաքելական շղթայի իրավահաջորդի պաշտոն, և նա իր պաշտոնը չի վերցրել իրենից, այլ ստացել է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու կանչով։
 
Ուստի՝ հալածել նրան, անհնազանդ լինել կամ արհամարհել նրա խոսքը, նշանակում է՝ խլացնել Սուրբ Հոգու ձայնը, որը Եկեղեցու կյանքի մեջ խոսում է՝ իր հովիվների միջոցով։ Հոգևոր դասին մերժումն ընդդիմություն է Աստծուն: Այնպիսի վերաբերմունքը, որով ոմանք կտրուկ մերժում են Եկեղեցու բարձրագույն իշխանությանը՝ առանց սիրո կամ եղբայրական հանդիմանության, մարդկային պարզ հայերենով ասած՝ ոչինչ է, քան հպարտության հետևանք։
 
Այդպիսի մերժումը՝ անձնական վիրավորանքներից, ամբոխային ագրեսիայից կամ խոցված ինքնասիրությունից ծնված, ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր․
այն՝ մոռացության է տալիս Սուրբ Գիրքը, որտեղ ասվում է․ «Նա, ով լսում է ձեզ՝ Ինձ է լսում, իսկ ով մերժում է ձեզ՝ Ինձ է մերժում» (Ղուկ. 10:16)։
Մեծ փորձություն է ապրել այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ փորձում են բաժանել անբաժանելին․ Եկեղեցին՝ իր սպասավորներից։ Վարդապետությունը՝ իր վարդապետներից։ Հույսը՝ իր աղբյուրից։
 
Բայց Եկեղեցին ապրել է նաև նման օրեր՝ ավելի դաժան, ավելի մութ։ Եվ միշտ բազում հավատավոր զավակներ կանգնել են իրենց հովիվների կողքին՝ ի նշան հավատքի, վստահության և սիրո։ Այսօր մեզանից է կախված՝ կդառնա՞նք այդ ժառանգության կենդանի շղթան, թե՞՝ վախից, պաշտոնից կամ կասկածից դրդված կանցնենք հակառակ ափ։ Թող մեր ընտրությունը լինի Աստծունը, որովհետև ով Տիրոջն է ընտրում՝ չի սխալվում», - գրել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված