Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Առաջարկում եմ վերանայել արցախահայության իրավունքների պաշտպանության ձեւաչափը. Հակոբյան

Ներքաղաքական

Ազատության հրապարակում օրերս տեղի ունեցավ ի պաշտպանության արցախցիների իրավունքների հանրահավաք, որը շարունակվեց նստացույցով: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն էլ, որպես կազմակերպիչ, հանդես է եկել նստացույցը դադարեցնելու որոշմամբ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, եւ արդյո՞ք իշխանության որեւէ ներկայացուցիչ կամ պատկան մարմին արձագանքել է արցախահայության խնդիրներին՝ «Իրավունքը» պարզել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

Այն, ինչ տեղի է ունենում, նորություն չէ եւ միաժամանակ անսպասելի է։ Սակայն այդ ամենը նաեւ դառնում է անհասկանալի։ Շուտով կլրանա երկու տարի այս իրավիճակի սկսվելուց, ինչը ժողովրդին թվում է անիմաստ, խճճված եւ անլուծելի։ Ժամանակ առ ժամանակ քաղաքացիական հասարակությունը եւ մի շարք ակտիվ խմբեր փորձում են որեւէ քայլ կատարել՝ հույսով, որ որոշ ճնշումների արդյունքում հնարավոր կլինի հասնել հաջողության։ Բայց ամեն ինչ գալիս է հենց սրանից. մարդիկ դեռեւս հույս ունեն, թե հնարավոր է որեւէ ձևով՝ ճնշման, պահանջի կամ շարժման միջոցով, այս իշխանություններից հայանպաստ որոշումներ ակնկալել։

Դրա վկայությունն են նաեւ վերջին շրջանում ձեւավորված կազմակերպությունները, խորհուրդները, ՀԿ-ները, որոնք փորձում են համախմբել արցախահայությանը եւ ոչ միայն։ Օրերս խորհրդի անդամներից մեկը նշեց, որ Արցախը պետք է դառնա համահայկական օրակարգի մի մաս, ինչը, իհարկե, կարեւոր շեշտադրում է։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակի արմատները գալիս են թե՛ քաղաքական փորձի պակասից, թե՛ որոշակի ինքնախաբեությունից։ Իրականում մենք կանգնած ենք իրավիճակի առաջ, երբ Արցախը եւ արցախահայությունը դարձել են նպատակային տարածքային քաղաքականության զոհ։ Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների ռազմավարությունը, կարելի է ասել, ուղղված է նրան, որպեսզի Արցախն այլեւս չլինի քաղաքական օրակարգում, արցախահայությունն ամբողջությամբ տեղափոխվի, եւ հարցը փակված համարվի։

Հենց այդ պատճառով էլ տեղի ունեցող մի շարք միջոցառումներ՝ քաղաքականորեն չհաշվարկված, վատ մտածված, հաճախ ավելի շատ վնասում են, քան օգուտ բերում։ Իրավիճակն այնպիսին է, որ նման փոքր քայլերով՝ առանց հստակ ռազմավարության, պարզապես անհնար է դիմակայել իշխանությունների լուրջ գործիքակազմին։

Ես նաեւ առաջարկում եմ վերանայել արցախահայության իրավունքների պաշտպանության ձեւաչափը։ Կարելի է այն դարձնել համընդգրկուն քաղաքական կոնսուլտացիաների ձեւով՝ համագործակցելով թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական ուժերի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս համագործակցությունը կարող է զսպել հապճեպ քայլերը եւ ապահովել ավելի համակարգված մոտեցում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված