Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի, տեխնիկապես շատ ուժեղ է. Ռոբի Քին

Սպորտ

 

 

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա հանդիպման մասին.

«Մենք մանրակրկիտ վերլուծել ենք «Նոայի» խաղերը։ Նրանք ունեն տաղանդավոր խաղացողներ, ուստի մենք պետք է լինենք առավելագույնս կենտրոնացած։ Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը և լիովին պատրաստ ենք մրցակցությանը։

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի։ Երբ ես ստանձնեցի թիմի ղեկավարումը, նա այստեղ չէր, սակայն վերադարձից հետո մենք բաց և հստակ խոսակցություն ունեցանք։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը․ նա տեխնիկապես շատ ուժեղ է, հաշվենկատ է մենամարտերում և կարող է դառնալ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Էդգարը, ինչպես նաև մյուս նորեկները, հիանալի կերպով ինտեգրվել են թիմում և պատրաստ են խաղադաշտ դուրս գալ»,- մարզչի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ