Չեմպիոնների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցը Սևիկյանի «Ֆերենցվարոշնի» արգելքը հաղթահարելուց հետո
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» կհանդիպի «Ռիյեկա» (Խորվաթիա) / «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշի» դեմ առաջին խաղը կկայանա հուլիսի 22-ին, ժամը 20:00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին, ժամը 22:00-ին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝