Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Սա բացարձակ ռեկետ է, թալան՝ պետականացնելու անվան տակ. Գայանե Ներսիսյան

Մշակութային

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հիշեցնենք, որ նշված շինությունն օգտագործվում է՝ որպես Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչության տարածք։

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ այսպես արձագանքեց.

«Վերջին օրերին տեղեկություն ստացանք, որ ազգադավ պատուհասի կողմից կա հրահանգ արցախցիներին պատկանող Արցախի ներկայացուցչական շենքը պետականացնելու մասին: Պատուհասն Արցախը կուլ տվեց, դեռ չի բավարարվել, այնքան թույնով է լցված արցախցիների նկատմամբ, որ վերցնում է նաեւ նրանց վերջին մխիթարությունը՝ արցախցիներին պատկանող շենքը, որտեղ նրանք հնարավորություն ունեին հանդիպելու, որպեսզի հոգային իրենց առաջ ծառացած պրոբլեմները: Սա բացարձակ ռեկետ է, թալան՝ պետականացնելու անվան տակ:

Արցախցին պետք է ապրի Հայաստանում լիիրավ իրավունքներով, քանզի Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Սիրելի՛ արցախցիներ, դուք շատ ուժեղ եք ձեր գենով, ամո՛ւր կանգնեք ձեր իրավունքների համար, իսկ մենք՝ հայաստանցիներս, ձեր թիկունքում ենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ