Freestyle Chess Grand Slam. Լևոն Արոնյանը` մրցաշարի հաղթող
ՍպորտԼեւոն Արոնյանը դարձել է Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի (Ֆիշերի արագ շախմատ) հաղթող։
Եզրափակիչում հայ գրոսմայստերը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Հանս Նիմանին։
Այս մրցաշարում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը երրորդ տեղի համար 1,5:0,5 հաշվով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ վաստակեց 100 հազար դոլար։
Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել Հիկարու Նակամուրային, կիսաեզրափակիչում՝ հնդիկ Արջուն Էրիգայիսիին։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար էր։