«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

Սա կարող Փաշինյանի վերջին հրապարակը լինի

Ներքաղաքական

Փաշինյանը նոր «խայպ» է ուզում բերել մարդկանց մեջ, թե իբր նա այնքան արդար այր է, որ Հայաստանում իր մատնանշած բոլոր թալանչիներին պատժել է, էլ հոգս ու դարդ չի մնացել, հիմա էլ անցել է եկեղեցու հարցերին:

Մինչեռ փաստերն այլ բանի մասին են խոսում՝ անվտանգության լրջագույն սպառնալիք, սոցիալական անարդարություն, փողերի փոշիացում (սկսած ԱՆԻՖԻ-ից վերջացրած ՔՊ վարչության փողերի նվիատվության խարդախություն), արտաքին քաղաքականության անփույթ եւ անփորձ կառավարում, արտաքին պարտքի կրկնապատկում, հանրային կյանքում պառակտություն եւ խորն ատելության սերմանում, կրթության որակի անկում, պետական ապարատի կառույցների ցածրակարգ աշխատանք, կոմունիկացիայի կառավարման խափանում, անօրինականության լեգիտիմացում ու այսպես մի ահռելի մեծ ցուցակ՝ ինչքան ասես, էլի ասելիք կա:

Ու Փաշինյանը կտրված այս ամենից՝ դեռ հույս ունի, որ իր հաջողության արենան՝ հրապարակը, դեռ գրկաբաց սպասում է իրեն, բայց չի էլ հասկանում, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ հրապարակները սկսել են հասկանալ, որ իրենք մի արկածախնդիր մոլագարի ձեռքում խաղալիք են դառնում եւ խայտառակվում են ամբողջ աշխարհում:

Էջիածնում եկեղեցին անվերապահ աջակցություն ունի՝ հենց էջմիածնեցիների կողմից, քանի որ իրենց աչքի առաջ է Վեհափառն այս տարիներին շենացրել ու դրախտավայր դարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ու գալու է մեկը Էջմիածնի հրապարակ, որ բացի նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանից՝ ուրիշ բան չի տվել էջմիածնեցիներին ու փորձի սադրանքնե՞ր իրականացնել Սուրբ քաղաքում:

Միգուցե նա շատ վստահ է, բայց թող շատ արխային էլ չընկնի. սա կարող է դառնալ այն հրապարակը, որտեղ հանրությունը հենց իրեն կդատի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ