Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Փարաքարում լարված իրավիճակ է

Պատահար

Այսօր՝ հուլիսի 20-ին, Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Փարաքար բնակավայրի Գևորգ Էմին փողոցի բնակիչները հավաքվել էին նշված փողոցում ու ցանկանում էին հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջուր» ընկերությունից, թե ինչու է այդ ընկերությունը իր սպառողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերում։ 

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում բնակիչներն ասում էին. 

 

«10 օր է՝ ընդհանրապես խմելու ջրի համը չենք զգացել։ Նախկինում ջուրը տալիս էին, էն էլ վայ էդ տալուն։ Օրը 30 րոպե տալիս էին, բայց էդ դեպքում էր որակ չկար, էդ ջուրը լցնում էինք անասունի դեմը, անգամ անասունը չէր խմում։

 

 Իսկ Էս 10 օրվա ընթացքում ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջրի» թեժ գիծ։ Եթե առաջին 2 օրերին պատասխանում էին, ասում, թե խնդրին տեղյակ են, ժամը 8-ին կանոնավոր կստանանք ջուրը, ապա հիմա ընդհանրապես չեն էլ բարեհաճում մեր հեռախոսազանգերին պատասխանել։ Դրանց մոտ մի փնթի ավանդույթ է ձևավորվել։ Էդ օպերատորները պետք է լավ իմանան, որ մեր տված գումարներով են իրենց ընտանիքների գոյության հարցը լուծում, բայց մեր համարները հենց տեսնում են, չեն պատասխանում։

 

Ո՞վ է տեսել 20-րդ դարում նման անհարգալից վերաբերմունք։ Ամոթն էլ է լավ բան։ Առողջապահության նախարարությունը հորդորում է, որպեսզի մարդիկ պահպանեն հիգիենայի տարրական պայմանները։ Էդ «Վեոլիա ջուրը» եթե նման փնթի ձևով է աշխատում, մենք ո՞նց պահպանենք։ Խանութներում կես ժամվա մեջ ջրերը վերջանում են։ Բա տունը լվացք անել կա, երեխաներին, այդ թվում՝ նորածիններին, լողացնել կա, տարեցներին ջուրը օդի պես անհրաժեշտ ա։ Բա հարգելի «Վեոլիա ջուր», էդ որ ասում եք մեր գործը չի, բա ձեր գործը մեր հաշվին թափանները լցնել ա՞։ 

 

Գալիս, ասում եք վճարումը կատարեք, կանոնավոր կատարում ենք բայց տեղը ստանում ենք զրո սպասարկում։ Մենք պատրաստ ենք դիմել ամենակտրուկ միջոցների, եթե մեր հարցին մինչև երկուշաբթի օրը երեկոյան դրական պատասխան չտաք, հետո չասեք «Դավիթ գող-գող եկավ, գնաց»»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված