Գուրգեն Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Քրիս Թոմասին և շարունակել մնալ անպարտելի
ՍպորտԳերծանր քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հուլիսի 18-ին Օռլանդոյում (ԱՄՆ) WBA Continental North America չեմպիոնական գոտու համար մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթել է Քրիս Թոմասին:
Երեք ռաունդներում Հովհաննիսյանը մեկական անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, մրցավարը երրորդ մրցափուլից հետո դադարեցրել է մենամարտը:
26-ամյա Հովհաննիսյանն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, ունի 9 հաղթանակ: Մրցակիցն ունի 15 հաղթանակ, երկուական պարտություն և ոչ-ոքի:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝