Սուպերմենը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՍՈՒՊԵՐՄԵՆԸ
(«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԻ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ, ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ». ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծովում հզոր, օդում հզոր,
Մեր մեծ Ռոբ ամենազոր:
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ, ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դու ի՞նչ գիտես, կարող ա մոմ բռնողը դու՞ ես եղել:
**
ՔԱՂՔԵՆԻՆ
(ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ՝ ԳՈՐԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չէր տեսել պատից կախ, միանգամից տեսավ ճակտից կախ:
**
ՏԱՇԻՐԻ ՍԱՄՎԵԼԸ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՆՈՐ ՈՒԺ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ինչքան էլ Սամվել Կարապետյանը նոր ուժ ստեղծի, մեկ ա, մինչեւ ուրացող ու դավաճան ընտանիքին վարի չտա, ոչինչ չի ստացվի։
**
ДОГНАЛ И ПЕРЕГНАЛ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻՆ` ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անդոնագետների` Նիկոլը անդոնից ավելի անդոն ա։
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ» ՄԵՋ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգային ֆինանսիստների` Հայաստանի վարչապետը, ով 7 տարվա մեջ շուրջ 7 միլիարդ դոլար վարկ է վերցրել ու լվացել, հիմա ուրիշին է մեղադրում իր սեփական փողերը լվանալու մեջ։
**
ԻՆԿՎԻԶԻՑԻԱ
(ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ` ՊԵՏՔ Է ԳԼՈՒԽԸ ԿՏՐՎԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՈՐՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱԶԱՏԱԳՐՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա գիտեիք, թե հոգեւոր դասը խեղճ ու կրակ սրբազաններից է կազմված, հիշեք Բագրատ սրբազանին էլ, վերոնշյալ հոգեւորականին էլ:
**
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԵՐԿԻՐ
( ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱԲ ԶԲԱՂՎԵԼԸ` ՎԱՆԵՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էտ ինչի` Վանեցյանը գեներալ Մանվելի գլխին տուշոնկի եւ սգուշոնկի գործ սարքելով, կարա քաղաքականությամբ զբաղվի, ես չէ՞:
**
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-ից հայտնում են, որ եկեղեցու գանձարանից տուշոնկեք, երեխաների նամակներ հանելու գործը կհանձնարարվի նախկին փորձված ԱԱԾ-ական Արթուր Վանեցյանին։
**
ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ ՓՈԽՎԵԼ Ա
Ըստ նոր Հայաստանի պատմաբանների` Արա Աբրահամյանը մոռացել է, որ նախկինում գալիս էր Աննա Հակոբյանի աջն էր պաչում եւ Նիկոլի ձախը, հիմա ի՞նչն է փոխվել, որ սկսել է քննադատել նրանց։
**
ՓՉԱՆ ԹԵՈԴՈՐՈՍԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ՇՈՒՌ ԵԿԱՎ
(ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի արտաքին պարտքը 14 մլրդ դոլարի է մոտենում, քանի որ կառավարության մասով վարչապետի վրա առանձին է ծախսվում, Նիկոլի վրա` առանձին, Աննայի կողակցի վրա` առանձին, նախկին գլխավոր խմբագրի վրա` առանձին։
**
ԴՈՒ ԷԼ ԱՍԱ
Կոշի գաղութից եւ Սեքսոպատալոգների միությունից հայտնում են, որ չորս անգամ նստած հելած Նիկոլի սեռական օրգաններից լեզուն է մնացել, այն էլ նպատակային օգտագործելու փոխարեն` մանիպուլյացիաներով է զբաղված։
