2 ՈՍԿԵ, 5 ԱՐԾԱԹԵ ԵՎ 3 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍպորտՍերբիայում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 50 կգ քաշային ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, հաղթելով ռուս Միխայիլ Շարիպովին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 60 կգ քաշային ՍՈՒՐԵՆ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ նույնպես եզրափակչում հաղթեց ռուս մրցակցի ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ոսկե մեդալներից բացի ԱՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորած հավաքականը Սերբիայում նվաճել է ևս 5 արծաթ։ Պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ Սուրեն Բաբլումյանը, 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ Միքայել Գյուլումյանը։ Եվս 3 կաշվե ձեռնոցի մարզիկ 48 կգ Հակոբ Շարբաթյանը, 54 կգ Հայկ Կարապետյանը և 66 կգ Արսեն Կարապետյանը բրոնզե մեդալի են արժանացել։ 4 արծաթե ու 2 բրոնզե մեդալ են նվաճել աղջիկների հավաքականը ։Մեր մարզուհիներից արծաթե մեդալ նվաճեցին 46 կգ Սյուզաննա Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ Իսկ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ