«Ժիրոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն ամբողջացնելու համար. աղբյուր
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը համաձայնել է «Ժիրոնա» տեղափոխությանը, հաղորդում է Arménie Football-ը:
«Թեպետ Սպերցյանի ու ՊՍԺ-ի միջև բանակցություններն առաջադեմ էին, շուտով «Կրասնոդարի» ու «Ժիրոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն ամբողջացնելու համար: Ակումբների ներկայացուցիչների հանդիպումը կկազմակերպի լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը»,- գրում է աղբյուրը:
Աղբյուրը նաև ընդգծում է, որ հենց Նոբել Առուստամյանն էր կազմակերպել Արսեն Զախարյանի տրանսֆերը «Ռեալ Սոսյեդադ»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝