Նա ոսոխին վազել սովորեցրեց. Զորավարի վերջին օրերի ապրումները, հոգու ցավը հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցում
ՀանդիպումՕրերս գեներալ Մանվել Գրիգորյանի նեղ շրջապատի կողմից նշվեց գեներալի ծննդյան 69 ամյակը։ Գեներալի շուրջ վերջին տարիներին լարած դավերի, նրա դեմ հարուցված շինծու քր. գործի, նրա ապրած ցավի մասին եւ ոչ միայն «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել Հայի գենը անարատ պահող, օրինակելի Մարդ, գեներալի ծանր պահերին նրան իրավական ու բարոյական մեծ օգնություն ցուցաբերած , գեներալի դեմ գեներացված ատելության չափաբաժինը իր մաշկի վրա զգացած, բայց երբեք չընկրկած աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ։
- Պարոն Բաղդասարյան, Դուք գեներալի նկատմամբ հարուցված աղմկահարույց գործով այն եզակի փաստաբանն եք, ով ստորադասելով հասարակական կարծիքը, կանգնեց գեներալի կողքին, երբ գեներալի շաֆ ընկերներ ու բարեկամներ առանց վարանել ուրացան նրան։
_Եկեք արձանագրենք, որ ես գեներալի միակ փաստաբանը չեմ եղել։ Եղել են նվիրյալ փաստաբաններ, ովքեր իրենց առողջության ու անվտանգության հաշվին պաշտպանել են գեներալին ու ընտանիքին, իրենց առաջադրված մեղադրանքներից։ Գիտեք, եթե Հայաստանն ունենա ապագա և, իրավամբ , դառնա իրավական երկիր, Գրիգորյանի գործը կդառնա պրակտիկ իրացավանության դասական օրինակ։ Մեկ օրինակ բերեմ։ Երբ կալանքի տակ գտնվող, ստացիոնար բուժում ստացող հիվանդի վրայից, հասարակության ճնշման ներքո պոկեցին ձեռքի, ոտքի վրայի բժշկական սարքավորումներն ու լարերը և կրկին տարան մեկուսարան, փաստաբանական թիմը քսաչորսժամյա ռեժիմով տեսակցություն իրականացրեց գեներալի հետ, մինչև ՄԻԵԴ-ը դատարանը փաստաբանի դինումի կոչով անհապաղ միջոցառումներ կիրառելու որոշում կայացրեց։
Կամ մյուս դրվագով, դատարանը փաստաբանների միջնորդությունը բավարարում է ,սակայն հասարակական ճնշման տակ , ճանապարհներ փակելով քառասու օր անց կրկին հետ են բերում կալանավայր։
_Այդ օրերին անգամ թքեցին փաստաբան երջանկահիշատահկ Ձեր գործընկեր Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա։
_Նրանք Արսենի մեքենայի վրա չթքեցին, նրանք թքեցին արդարադատության վրա, որի պատասխանատուն պետական լիազոր մարմինն էր։
_Պարոն Բաղդասարյան,նշեցիք ,որ փաստաբանական թիմ էր աշխատում, բայց մենք ' լրագրողներս գիտեինք Ձեզ և Արսեն Մկրտչյանին։
_Իրավամբ, եղել է փաստաբանական կուռ թիմ, աշխատանքի բաժանում, որոնցից յուրաքանյուրն իր մասնագիտական պարտականությունները կատարել է մաքսիմալ որակով և հերոսաբար։ Նրանց հետ միասին նաև փաստաբանների աշխատակազմը։ Պայմանավորված հրատապ միջնորդություններով'գրասենյակները որոշ դեպքերում աշխատել են մինչև գիշերվա երկուս-երեքը։
_Կասե՞ք փաստաբանների անունները։
_Գուրգեն Գրիգորյան, ով տարիներ շարունակ եղել է գեներալի և նրա ընտանիքի փաստաբանը, Կարեն Քամալյան , ով քրեական իրավունքի փայլուն մասնագետ է, Արայիկ Ալվանդյան, տարիների քննիչի և փաստաբանի երկարամյա փորձով։ Արսեն Մկրտչյանին, կարծում եմ ներկայացնելու կարիքը չկա և ես,որ մի փոքր ուշ ներգրավվեցի և բացառապես իրավական մարտավարությունն իրականացվում էր իմ գիտությամբ։
_Պարոն Բաղդասարյան,գեներալի այդ նեղ օրերից կարող եք մի բան պատմել։
_ Փաստաբանական թիմով շատ մեծ դժվարությամբ դատարանը կալանքը փոխարինել էր ստորագրությամբ։ Մի օր, քառասունչորսօրյա պատերազմից ամիսներ առաջ գեներալի ամենամերձավորներից մեկը, անունը չեմ ասի, կարող եք կռահել,զանգահարեց,ասեց «Լևոն, գեներալը ոտավորվել գնում է Արցախ,ասում է, չխառնվես, Լևոնին էլ չասես: Ասեմ ,որ գեներալը ,իրավական հարթության վրա, ի պատիվ իրեն, զինվորի պես լսում ու կատարում էր։ Ես նրա համար եղել եմ հեղինակություն, ինչն ավելի է պարտավորեցրել։
Երբ տեղ հասա, , այգում նստած էր, հեռվից տեսնելով ,գոռում է.«Չես համոզելու,գնալու եմ»։
Մոտեցա , ասում եմ, ընդամենը երկու նախադասություն եմ քեզ ասելու։ Նախ, Արցախ մեկնելու որոշակի խնդիր կարող է առաջանալ, երկդորդ տարբեր տեսակի մարդկանց հետ ես շփվելու, հազար ու մի հարց են տալու, բերելու են վարչապետին չափազանցված զեկուցեն, նորից տանեն քեզ կալանավայր Հիմա ուզում ես գնա ,ուզում ես մնա։ Պատասպանեց խեղճացած
_Ես գիտեմ, շուտով մեռնելու եմ, այ անխիղճներ, թողեք , գնամ կռված տեղերս ման գամ,հանգիւստ մեռնեմ,ինր եք ուզում,բայց չգնաց։Գնաց քառասունչորս օրյա պատերազմի ժամանակ մոտ հիսուն նվիրյալներով, հատուկ սարքավորում ունեցող նեքենայով ,քանի որ այլևս տեղաշարժվել չէր կարողանում,անդամալույծ էր դարձել։ Արցախում լեգալացնելով իր ու իր խմբի գոյությունը, ստանալով զենք ,զինամթերք,խումբը գեներալի շուրջ համախմբվելով դարձավ հազարից ավել զորք, ովքեր գեներալի անունով էին երդվում։ Ջեզ հիմա կպատմեմ երկու դեպք,անձամբ իմ տեսածից,թե ինչի էր ընդունակ անդամալույծ դարձաց գեբերալը։
Նախ Գեներալ Մանվելի զորախմբի Շուշի տեղակայվելուց հետո ,քաղաքում սկսեցին հերթապահություն իրականացնել նրա զինվորները։ Արդյունքում մեկ տասնյակից ավելի քաղաքացւիական հագուստով լրտեսներ ձերբակալվեցին և հանձնվեցին համապատասխան մարմիններին։Այդ քաղաքացիական հագուստով անձիք,ովքեր լավ տիրապետում էին հայերեն լեզվին, օրվա ընթացքում ման էին գալիս Շուշի քաղաքում ,նայում էին այն շենքերին, որտեղ լվացք էր փռած,կամ լույս էր վառում, նշանակում է մարդիկ էին ապրում, կոորդինատները տալիս էին թշնամուն ,ուղիղ նշանառությամբ թիրախավորում էին տվյալ շենքը։Հաջորդ դրվագը կարճ կասեմ։ Գրավում են հայկական մի գյուղ ,որտեղ հինգ վեց հայ զինվոր թաքնվում են մի տան մեջ։ Պայմանավորված հրամանատարության հետ կապի բացակայությամբ,հեռախոսով կապ են հաստատում զինվորներից մեկի ընտանիքի անդամի հետ,պնդրելով,որ ուժեր ուղարկեն իրենց այդտեղից հանելու,ով անմիջապես տեղեկացնում համապատասխան հրամանատատարությանը,ով պատասխանում է ,որ այդ տարածքն արդեն թուրքը գրավել է ,ոչինչ չեն կարող անել։ Զինվորի հարազատը տեղեյացնում է գեներալի զինվորներից մեկին,դա ' գեներալին,գեներալը ,զինվորի հեռախոսազանգի կոնկրետ լոյացիան ԱԱԾ ի կողմից ճշտելուց հետո տեղանքը լավ իմացող որսորդի հետ տաս զինվոր է դնում,ովքեր ժամեր անց թաքնված զինվորներին ետ են բերում։
Գիտեք,դարեր շարունակ ,ազգը կերտել է հերոսներ,հետո սարքել տականք,հետո երգեր հյուսել ։Նժդեհին սարքեցին հերոս ,հետո' դավաճան,մահացավ բանտում,այժմ հերոսացրել են,վաղը հայտնի չէ ,ինչ կանեն։Հիշեք բանտում Նժդեհի վերջին խոսքերը
,,Շնորհակալ եմ քեզանից,ապերախտ հայ ազգ,,
Զորացար Անդրանիկը,որի անունը լսելուց դողում էր թշնամին,Հայաստանի այն ժանանակվա իշխանության կողմից քրեական մեղադևաբք է առաջադրվում պետական գույքի յուրացման, սպանության և այլ դրվագներով։Բաշ Աբարանի հերոս Դրոն հետագայում դարձաց ,,շուն,, Դրո։
Թշնամուն վազել սովորեցնող Մանվել Գրիգորյանը ,հարցրեք մեր կացագույն իրավագետ,քաղաքական հասարակական գործիչ Կիմ Բալայանին,թող պատմի ,թե նատոյի բեհաճողովներից նեկի ժամանակ,երբ Վազգեն Սարգսյանը ադր եջանի գործընկեր նախարարին ծանոթացրեց գեներալ Մանվելի հետ ինչ պատահեց,ում ուշքը գնաց ,որ երկրի ներկայացուցիչներն ինչ ասեցին,երբ իմացան ,որ բախաևար դարձաց այդ անձը ,առաջին արցախյան հերոսամարտի ժամանակ ,եղել է գեներալ Մանվելի բարիկադի հակառակ կողմում կռվող զորքի հրամանատարը։
Գիտեք,ինձ այսօր ճանաչում են նաև ,գեներալ Մանվելի քրեական գործով։Տարիներ առաջ հասարակությունը պահանջում էր գեներալ Մանվելին կախել,քառատել,այսօր փողոցում մոտենում շնորհակալություն են հանձնում ,որ անպաշտպան մարդուն թույլ չտվեցինք իրականացնել փողոցային արդարադատություն։
_Պարոն Բաղդասարյան, շնորհակալ ենք նման անկեղծ եւ բացառիկ զրույցի համար, մեզ մի բան մնաց ավելացնելու շնորհավոր Զորավարի ծնունդը։
_Ես ևս շնորհավոորհում եմ։Պատիվ եմ համարում ,որ պաշտպանել եմ մի մարդու, ով իրավամբ,ոսոխին ցազեկ սովորե րեց ու,եթե իրավամբ իր պես ատամով մի քանի գեներալ ունենայինք , այս անարդար պատերազմում ոսոխին լողալ կսովորեցնեինք, իսկ Հայաստանի դիվանագիտական կորպուսն, իրավամբ, այլ ձևաչափով կքննարկեր խաղաղության պայմանագիրը։
- Ձեր եզրափակիչ խոսքը,պարոն Բաղդասարյան։
- Գիտեք, կցանկանա նաև,որ Մանվել Գրիգորյանին հիմա էլ չսրբացներին։ Նա սովորական մարդ էր,իր բոլոր թերություններով ,սերտաճաց նախկին եւ ներկա իշխանությունների մեղմ ասած ոչ իրավաչափ գործառույթների մեջ ։Նա երկնքից չէր իջել, ոտքներն ամպոտ, ինչպես Մխիթար սպարապետը,Նժդեհը, Անդրանիկը, բոլոր մարդկային թերություններով հանդերձ, բայց նա ,իրավամբ, Զորավար էր, ով մտավ պատմության մեջ հարյուրավոր տարիներ անց որպես Հայրենիք ազատագրող։
Շնորհակալություն նաև «Իրավունք» թերթին գեներալի ծննդյան օրը հանրայնացնելու համար։
