Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Վերլուծություն

Եվ այս­պես, մինչ Թ­րամ­փը Մոսկ­վա­յին է «խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րում», նրա սի­րա­սուն Նե­թան­յա­հուն նոր պա­տե­րազմ է սկսում: Ա­մեն դեպ­քում, նոր­մալ ի­րա­վի­ճա­կում Սի­րիա­յի նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րին եւ Գլ­խա­վոր շտա­բին հար­վա­ծե­լը մե­խա­նի­կո­րեն կնշա­նա­կեր պա­տե­րազ­մի ակտ: Բայց սա նոր­մալ ի­րա­վի­ճակ չէ, ե­ւայդ հար­ված­ներն էլ Սի­րիա­յի դեմ պա­տե­րազմ չէ, ա­մեն դեպ­քում, դա նկա­տի չու­նենք:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ Է. ՈՎ` ՈՒՄ ԴԵՄ

Ի՞նչ է կա­տար­վում: Վեր­ջին օ­րե­րին հա­մառ մար­տեր էին Սի­րիա­յի հա­րա­վա­յին Սու­վեյ­դա մար­զում: Ման­րա­մաս­նենք. Սու­վեյ­դան դրու­զաբ­նակ մարզ է: Ա­վե­լի ման­րա­մաս­նենք. դրուզ­նե­րը Սի­րիա­յի հա­րա­վում եւ Իս­րա­յե­լի հյու­սի­սում բնակ­վող ազ­գութ­յուն են: Իս­րա­յել­յան դրուզ­նե­րը հրա­շա­լի հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեն իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ, մեծ թվով դրուզ­ներ իս­րա­յել­յան բա­նա­կում են, ան­գամ` պե­տա­կան ա­պա­րա­տում տեղ ու­նեն: Նույն վե­րա­բեր­մուքն ի­րար հան­դեպ ու­նեն սի­րիա­կան դրուզ­ներն ու Իս­րա­յե­լը:

Եվ ա­հա, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, սի­րիա­կան դրուզ­ներն ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում ինք­նա­վա­րութ­յան գա­ղա­փա­րը, ո­րը ներ­կա­յումս` Ի­րա­նի հետ չստաց­ված պա­տե­րազ­մից հե­տո ­հա­սել է կուլ­մի­նա­ցիա­յին: Սի­րիա­յի ա­հա­բեկ­չա­կան իշ­խա­նութ­յու­ններն էլ ի­րենց խմբա­վո­րում­նե­րին, ո­րոնք հան­դես են գա­լիս սի­րիա­կան բա­նա­կի ան­վան տակ, ու­ղար­կե­ցին դրուզ­նե­րի «ապս­տամ­բութ­յու­նը» ճնշե­լու: Այդ խմբա­վո­րում­նե­րը սկզբնա­կան փու­լում զգա­լի ձեռք­բե­րում­ներ ու­նե­ցան, ընդ­հուպ` գրա­վե­ցին մար­զի եւ Սու­վեյ­դա քա­ղա­քի մեծ մա­սը: Ու հան­կարծ հրաշք... Դ­րուզ­նե­րը միան­գա­մից հա­մախմբ­վե­ցին եւ սկսե­ցին կո­տո­րել հար­ձակ­վող­նե­րին:

Ա­յո, դրուզ­նե­րը, քա­նի որ Իս­րա­յե­լը դեռ պաշ­տո­նա­պես չի հաս­տա­տում այդ ­հատ­ված զորք մտցնե­լը: Չ­նա­յած, դրուզ­նե­րի ան­վան տակ զգա­լի թվով «ակն­հայ­տո­րեն ռազ­մա­կան պատ­րաս­տութ­յուն ու­նե­ցողներ» (ըստ տե­ղի աղբ­յուր­նե­րից մե­կի) կա­րո­ղա­ցան Իս­րա­յե­լից ներ­թա­փան­ցել Սի­րիա` ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին օգ­նութ­յան: Գու­մա­րած` իս­րա­յել­յան հար­ված­նե­րը, ո­րոնք հա­սան Սի­րիա­յի նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րի եւ ԳՇ-ի շեն­քի վրա հրթիռ­ներ ար­ձա­կե­լու աս­տի­ճա­նի: Ու վերջ, դրուզ­նե­րը հի­մա հաղ­թում են:

Ա­վե­լին, Սու­վեյ­դա­յից զատ, դրու­զա­կան ան­ջա­տո­ղա­կա­նութ­յու­նը միան­գա­մից սկսեց տա­րած­վել նաեւ Սի­րիա­յի հա­րա­վա­յին այլ հատ­ված­նե­րում: Ընդ­հուպ` Դա­մաս­կո­սի ար­վար­ձան­նե­րում (­Տե­սան­յու­թում) տե­ղի են ու­նե­նում զանգ­վա­ծա­յին հա­կա­կա­ռա­վա­րա­կան ցույ­ցեր՝ ի պաշտ­պա­նութ­յուն դրուզ­նե­րի։ «Հա­զա­րա­վոր մար­դիկ ե­կել են քա­ղա­քի կենտ­րո­նա­կան հրա­պա­րակ՝ կոչ ա­նե­լով հե­ռաց­նել նա­խա­գահ Ահ­մեդ ալ-­Շա­րաա­յին եւ­ ա­ջակ­ցել Սու­վեյ­դա­յի դրուզ­նե­րին», - ա­սել է տե­ղի աղբ­յու­րը։

Մեկ հի­շե­ցում եւս. Ահ­մադ ալ-­Շա­րա­նին կամ Ջու­լա­նին Սի­րիա­յում իշ­խա­նութ­յու­նը Ա­սա­դից խ­լած ա­հա­բե­կիչն է, ո­րի հետ, չմո­ռա­նանք, ի­սա­յե­լա­մետ կենտ­րոն­նեը, այդ թվում` ԱՄՆ-ն, Բ­րի­տա­նիան սերտ հա­րա­բե­րութ­յուն­ներ սկսե­ցին հաս­տա­տել: Օ­րերս էլ Ջու­լա­նիին ջան-ջի­գյա­րա­յին տո­նայ­նութ­յամբ ըն­դու­նեց Նե­թան­յա­հու­ի մանկ­լա­վիկ­նե­րից մե­կը` Ա­լիե­ւը: Ու այս­տեղ պարզ հարց` ին­չո՞ւ Ջու­լա­նին հան­կարծ ո­րո­շեց զոր­քե­րը ու­ղար­կել Իս­րա­յե­լի հա­րա­զատ դրուզ­նե­րին սպա­նե­լու, երբ այդ­քան բա­նով է պար­տա­կան Թել Ա­վի­վին: Ա­վե­լին, «չար լե­զու­նե­րը» պնդու­մ են, որ նա, թեեւ ներ­կա­յա­նում էր, որ­պես «Էր­դո­ղա­նի մարդ» եւ այդ հիմ­քով գրա­վեց Սի­րիա­յի իշ­խա­նութ­յու­նը, ի­րա­կա­նում հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­վոր­վել է հենց իս­րա­յել­յան խո­ղո­վակ­նե­րով: Ի՞նչ է, սե­փա­կան տե­րե­րի դե՞մ է դուրս ե­կել:

Ի­րա­կա­նում Ջու­լա­նին շատ մեծ լա­վութ­յուն ա­րեց Իս­րա­յե­լին: Նախ, դրուզ­նե­րին ճնշե­լու են ու­ղարկ­վել հիմ­նա­կա­նում թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան խմբա­վո­րում­նե­րը, եւ որ­քան նրաք կո­տոր­վեն, այն­քան Սի­րիա­յում կմե­ծա­նա իս­րա­յել­յան ֆի­նան­սա­վոր­ման թե­ւի խմբա­վո­րու­մե­րի դե­րը: Երկ­րոր­դը, դրուզ­նե­րի դեմ զորք ու­ղար­կե­լով, Ջու­լա­նին Իս­րա­յե­լին ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յան հնա­րա­վո­րու­թուն տվեց. բա հո չե՞ն թող­նե­լու, որ ա­հա­բե­կիչ­նե­րը դրու­զա­կան ծա­գու­մով խա­ղաղ քա­ղա­քա­ցի­նե­րին կո­տո­րեն: Վեր­ջա­պես, հենց այդ կո­տո­րա­ծը ամ­րաց­նում է ինք­նա­վա­րութ­յան պա­հան­ջի դրուզ­նե­րի ի­րա­վունք­նե­րը. մեզ կո­տո­րում են, ու­րեմն կա­րող ենք նաեւ այս երկ­րից ան­կա­խա­նալ սկզբուն­քով, ին­չը, վստահ ե­ղեք, Վա­շինգ­տո­նը կպաշտ­պա­նի:

«ԴԱՎԹԻ ՄԻՋԱՆՑՔ» ՍՑԵՆԱՐԸ

Եվ ա­հա, հաս­նում ենք գլխա­վո­րին: Վեր­ջին ժա­մա­նակներում, ինչ­պես նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, Իս­րա­յե­լում, ա­վե­լի կոնկ­րետ` ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նում կտրուկ ակ­տի­վա­ցել են իս­րա­յել­յան «Դավ­թի մի­ջանցք» սցե­նա­րի շուրջ խո­սակ­ցութ­յուն­նե­րը: «Դավ­թի մի­ջանցքը» Սի­րիա­յի հա­րա­վով` Հոր­դա­նա­նի եւ Ի­րա­քի սահ­ման­նե­րին զու­գա­հեռ ձգվող գո­տի ստեղ­ծե­լու ծրա­գիր է, ո­րոնք հնա­րա­վոր է դուրս գան Եփ­րատ գե­տի ա­րե­ւել­յան հատ­ված` քրդա­կան վե­րա­հս­կո­ղութ­յան գո­տի­ներ: Իս­րա­յե­լից հե­տո, ար­դեն Սի­րիա­յում այդ հնա­րա­վոր մի­ջանց­քը սկսվում է հենց դրու­զաբ­նակ Դաա­րի եւ Սու­վեյ­դա­յի մար­զե­րից: Այն է` այս­տեղ ինք­նա­վա­րութ­յան հաս­տատ­ման դեպ­քում այդ մի­ջանց­քի հիմ­քը կդրվի: Միջ­նա­մա­սը եւս կա. Դաա­րի եւ Սու­վեյ­դա­յի մար­զե­րից այն կողմ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տի է` ա­մե­րի­կա­ցի­նե­րի բա­զա­նե­րով եւ նման բա­նե­րով հան­դերձ: Հե­տո քրդա­կան գո­տին է:

Թող պա­տա­հա­կա­նութ­յուն չթվա, բայց հենց այն պա­հին, երբ Դաա­րի եւ Սու­վեյ­դա­յի մար­զե­րի ինք­նա­վա­րութ­յան թե­ման այս­պես մղվում է ա­ռա­ջին պլան, լրջո­րեն ակ­տի­վա­ցել են նաեւ քրդե­րը: Հիմ­նա­կա­նում է­լի սի­րիա­կան բա­նա­կի ան­վան տակ գոր­ծող թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան գրո­հա­յին­նե­րի հետ բա­խում­ներ կան Հա­լե­պի նա­հան­գում, որ­տեղ քրդա­կան PKK/YPG-ի զգա­լի ու­ժեր են սկսել կենտ­րո­նա­նալ: Ընդ ո­րում, երբ «սի­րիա­կան բա­նա­կի» զգա­լի ու­ժեր կենտ­րո­նա­ցած են դրուզ­նե­րի ուղ­ղութ­յամբ, դա երկ­րի հյու­սի­սում շատ լուրջ շան­սեր է տա­լիս քրդե­րին` ընդ­հուպ Հա­լե­պը գրա­վե­լու հար­ցում:

Սա­կայն այս­տեղ հիմ­նա­կա­նը քա­ղա­քա­կան պահն է. այն ի­րա­վի­ճա­կում, երբ դրուզ­նե­րի մոտ այս­չափ ակ­տի­վա­նում է ինք­նա­վա­րութ­յան գա­ղա­փա­րը, նույ­նիսկ ար­հես­տա­կա­նո­րեն է ա­ռա­ջին պլան մղվում թե­զը, թե բա քրդե­րը եւս չեն կա­րող ապ­րել նման վտան­գա­վոր իշ­խա­նութ­յուն­նե­րի են­թա­կա­յութ­յամբ եւ բազ­մամ­յա ցնցում­նե­րի են­թարկ­վող Սի­րիա­յում: Այն է` ա­ռա­ջին պլան է գա­լիս Քուր­դիս­տա­նի թե­ման:

Իսկ «Դավ­թի մի­ջանց­քը», հի­շեց­նենք, հաս­նում է այդ հնա­րա­վոր Քուր­դիս­տա­նի հա­րա­վին, հե­տո սի­րիա­կան Քուր­դիս­տանն է, որն էլ հյու­սի­սում միա­նում է ի­րաք­յան Քուր­դիս­տա­նին (քար­տե­զում): Կար­ծես թե այդ ա­մե­նից Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ա­պա­գա ճար­տա­րա­պե­տա­կան կա­ռուց­վածքն ակն­հայտ ե­րե­ւում է: Հա, մեկ բա­ցա­ռութ­յամբ. ամ­բող­ջա­կա­նութ­յան հա­մար պա­կա­սում է թուր­քա­կան Քուր­դիս­տա­նը:

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞

Ան­կախ այն բա­նից` Ջու­լիա­նին «գցո՞ւմ» է Էր­դո­ղա­նին, թե՞ Իս­րա­յե­լը նրա ձեռ­քից ի­րա­կա­նում է խլում Սի­րիա­յի հա­րավն ու ա­րե­ւել­քը, մեկ բան միան­շա­նակ է. Սի­րիա­յի նա­խա­գա­հա­կան պա­լա­տին եւ ԳՇ-ին ուղղ­ված հար­ված­ներն ի­րա­կա­նում հաս­ցեագր­ված էին Էր­դո­ղա­նին: Հենց նա է ներ­կա­յիս Սի­րիա­յի անվ­տան­գութ­յան պաշ­տո­նա­կան ե­րաշ­խա­վո­րը, հենց Էր­դո­ղանն է, որ ի­րեն հա­մա­րում է ներ­կա­յիս Սի­րիայի փաս­տա­ցի տեր ու տի­րա­կա­լը: Էր­դո­ղա­նի արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դանն էր, որ ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ նստել էր Դա­մաս­կո­սի դի­մա­ցի սա­րի վրա եւ թեյ խմում: Իսկ Իս­րա­յե­լը հար­վա­ծում է Սի­րիա­յի եր­կու հիմ­նա­կան խորհր­դա­նի­շնե­րին` նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րին եւ ԳՇ շեն­քին` քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան գլխա­վոր կա­ռույց­նե­րին, ո­րոնք Էր­դո­ղա­նի այդ բո­լոր ե­րաշ­խիք­ները, տեր ու տնօ­րի­նութ­յու­նը ա­ռաջ տա­նող եր­կու հիմ­նա­կան հաս­տա­տութ­յուն­ներն են:

Այդ հար­ված­նե­րը նշա­նա­կում են նսե­մաց­նե­լու աս­տի­ճա­նի մար­տահ­րա­վեր. թքած ու­նենք Էր­դո­ղա­նի ա­մեն մի ե­րաշ­խի­քի վրա եւ կա­նենք այն, ինչ ու­զում ենք տար­բե­րա­կով: Այդ թվում` Քուր­դիս­տա­նի հետ կապ­ված` դրա­նից բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ, ո­րոնք Թուր­քիա­յի հա­մար կոր­ծա­նա­րար են: Գն­դա­կը դրա­նով տե­ղա­փոխ­ված է Ան­կա­րա­յի դաշտ: Կա´մ Էր­դո­ղա­նը պա­տաս­խա­նե­լու է, ո­րի հա­մար ստիպ­ված է լի­նե­լու մեծ ու­ժեր մտցնել Սի­րիա եւ ու­ղիղ բախ­ման գնալ Իս­րա­յե­լի հետ: Կա´մ չի պա­տաս­խա­նե­լու` խո­սե­լով դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում­նե­րից եւ նման բա­նե­րից:

Սա­կայն այս երկ­րորդ տար­բե­րա­կի դեպ­քում այլ խնդիր­ներ ու­նի: Ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հը (եւ ոչ միայն) տե­սավ Ի­րա­նի պայ­քարն Իս­րա­յե­լի դեմ, ո­րին ստիպ­ված էր օգ­նութ­յան հաս­նել ԱՄՆ-ն­ ու վեր­ջում էլ հրա­դա­դար խնդրել: Եվ ե­թե նույն իս­լա­մա­կան աշ­խա­րը տես­նի, թե ինչ­պես է Էր­դո­ղա­նը սար­սա­փա­հար «մկան ծա­կին հա­զար թու­ման տա­լիս», ա­պա դա ծայ­րա­հեղ ծանր հար­ված կդառ­նա իս­լա­մի ա­ռաջ­նոր­դի դե­րի նրա հա­վակ­նութ­յուն­նե­րին: Դա ա­մե­նա­քիչն է: Ի­րա­կա­նում այս պա­հին Էր­դո­ղա­նի պար­տութ­յու­նը կնշա­նա­կի Քուր­դիս­տա­նի ստեղ­ծում Սի­րիա­յում եւ Ի­րա­քում, ո­րը «Դավ­թի մի­ջանց­քով» կմիա­նա Իս­րա­յե­լին: Իսկ այն, որ դա ան­մի­ջա­պես գերս­րա­ցում­ներ կհա­ղոր­դի նաեւ թուր­քա­կան Քուր­դիս­տա­նի գա­ղա­փա­րին, այդ ի­րա­վի­ճա­կում կդառ­նա միան­շա­նակ: Ա­ռա­վել եւս, որ դի­մադ­րութ­յան չհան­դի­պե­լով, Իս­րա­յե­լը կա­րող է նաեւ հան­դես գալ «Թուր­քիա­յի քրդե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան» դիր­քե­րից` այս ան­գամ ու­ղիղ հար­վա­ծե­լով մի­գու­ցե հենց Էր­դո­ղա­նի նստա­վայ­րին:

Գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ պա­տաս­խա­նը միայն Ջու­լա­նիի հայ­տա­րա­րութ­յան տես­քով էր, թե՝ «Սի­րիան բա­ժա­նե­լու ցան­կա­ցած նա­խա­գիծ կտրա­կա­նա­պես ա­նըն­դու­նե­լի է»: Այն դեպ­քում, երբ, ըստ տա­րած­ված լու­րե­րի, «սի­րիա­կան բա­նա­կի» ստո­րա­բա­ժա­նում­նե­րը դուրս են բեր­վում Սու­վեյ­դա­յից, որ­տեղ, ի դեպ, իս­րա­յել­յան դրոշ են բարձ­րաց­րել: Սա այս փու­լում նշա­նա­կում է Էր­դո­ղա­նի հա­մար պար­տութ­յուն, քա­նի որ Ջու­լիա­նին կըն­դու­նի, թե չի ըն­դու­նի «Սի­րիան բա­ժա­նե­լու ցան­կա­ցած նա­խա­գիծ», դա դեռ չի նշա­նա­կում, որ կան­խե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նի հենց այս պա­հին ըն­թա­ցող «Սի­րիան բա­ժա­նե­լու նա­խա­գի­ծը», ո­րի տակ լուրջ ռազ­մա­կան ուժ է դրված: Կան­խել կա­րող է Թուր­քիան, ե­թե պա­տաս­խան եւ հա­մար­ժեք ուժ ներդ­նի, ինչ­պես ա­րեց Ի­րա­նը: Ե­թե ոչ, խա­ղա­քար­տին շատ բան է դրվեծ…

Այս­պի­սով, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, Ի­րա­նի դեմ ան­հա­ջող պա­տե­րազ­մը Իս­րա­յե­լին տա­նում է դե­պի «Բ» պլան` իր անվ­տան­գութ­յան հար­ցը (այդ թվում` է­ներ­գե­տիկ) լու­ծել Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման մի­ջո­ցով: Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը, պարզ­վեց, շատ ծանր է նստում Իս­րա­յե­լի վրա: Ե­թե ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­նութ­յամբ կա­րո­ղա­նան հաղ­թել, դա Իս­րա­յե­լի պո­տենց­իալն այն կար­գի կնվա­զեց­նի, որ տա­րի­ներ պետք կլի­ներ վե­րա­կանգն­վե­լու հա­մար: Իսկ այդ ըն­թաց­քում ներ­կա­յիս «հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հա­նը» բաց կմնա՞… Ու շատ նման է, որ միաց­ված է ա­վե­լի խոս­տում­նա­լից «Բ» պլա­նը: Ե­թե դա է, ա­պա պետք է սպա­սել միան­գա­մայն ար­մա­տա­կան բնույ­թի զար­գա­ցում­նե­րի:

Տես նաեւ https://t.me/iravunk/54815 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված