«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ «Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու «Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից Կոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններ Կրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով Բախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ) ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը

Եկեղեցին կուսակցություն չէ. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Թեմա
«Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին։ Ն․ Փաշինյանը անմիջականորեն ուղղորդում է այս գործընթացը, այն դարձնում կեղծ օրակարգ և հայտարարում, թե ինչպես 2018 թվականին ժողովուրդը հեռացրեց վարչապետ Սերժ Սարգսյանին, այնպես և այսօր կարելի է «ազատվել» կաթողիկոսից։ Սակայն այս մոտեցումն ինքնին բացահայտում է բացարձակ անտեղյակություն և անտեսում այն հիմնարար տարբերությունները, որոնք գոյություն ունեն Եկեղեցու և քաղաքական կուսակցության, կաթողիկոսի և վարչապետի միջև։
 
Եկեղեցին կուսակցություն չէ․․․ Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը», և որի առաջնորդը կարող է փոխվել կամ փոխարինվել հանրային դժգոհության կամ քաղաքական ճնշման արդյունքում։ Եկեղեցին բազմադարյա հոգևոր հաստատություն է, որն ունի հավիտենական առաքելություն՝ առաջնորդել մարդկանց դեպի հավատք, սրբություն և փրկություն։ Այդ առաքելությունը հիմնված է ոչ թե հասարակական պահանջարկի կամ վարկանիշի, այլ դարերով հաստատված հավատամքի, սրբազան ավանդության և կանոնակարգերի վրա։
 
Ի տարբերություն քաղաքական կուսակցության, որի լեգիտիմությունն ու իշխանությունը բխում են ժողովրդական ընտրությունից և քաղաքական ծրագրերից՝ Եկեղեցու առաջնորդը՝ կաթողիկոսը, ընտրվում է եկեղեցական հատուկ կանոնակարգով՝ հոգևոր ու աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա կոչված է ծառայելու հավատի տարածմանն ու ազգի հոգևոր զարթոնքին, այլ ոչ թե քաղաքական ծրագիր իրականացնելու։
Վարչապետը կամ ցանկացած քաղաքական գործիչ իշխանություն է ստանում ժամանակավորապես՝ սահմանադրորեն ամրագրված ժամկետով, հաշվետու և պատասխանատու է ընտրողներին, կարող է փոխարինվել կամ լիազորություններից զրկվել։ Իսկ կաթողիկոսը չի «պաշտոնավարում», այլ սպասավորում է ցմահ։ Նրա հոգևոր կոչումն աստվածընկալ է՝ ոչ ընտրովի քաղաքական իմաստով, այլ կանոնական՝ Եկեղեցու ներսում հաստատված կարգի համաձայն։
 
Վարչապետի պաշտոնը քաղաքական, աշխարհիկ կառավարման հարթության վրա է, և նրա գործունեությունն ունի մրցակցային բնույթ։ Կուսակցությունները պայքարում են՝ իշխանության հասնելու համար։ Իսկ Եկեղեցին, այդ իմաստով, չունի մրցակիցներ. այն գործում է հավատի տարածման դաշտում և առաջնորդվում ոչ թե քաղաքական նպատակներով, այլ՝ հոգևոր ճշմարտություններով։
Այս ամենը հաշվի առնելով՝ կաթողիկոսին քաղաքական գործչի նման վերաբերելու և հեռացնելու գաղափարը ոչ միայն անբարոյական և սրբապիղծ է, այլ նաև խորապես վտանգավոր։ Դա հավասարազոր է հոգևոր տարածք ներխուժելուն՝ այն քաղաքականացնելու նկատառումով։ Եթե իշխանությունը փորձում է իր քաղաքական մոդելներն ու մեթոդները կիրառել Եկեղեցու նկատմամբ, ապա ակնհայտորեն գործ ունենք ոչ թե կեղծ սրտացավությամբ փաթեթավորված բարեփոխման, այլ հոգևոր ինքնության խեղաթյուրման և խեղման հետ։
 
Այսու, չարածին վտանգը միայն Եկեղեցուն չի սպառնում։ Քանիցս ընդգծել ենք, որ Եկեղեցու հեղինակության և ներքին ինստիտուցիոնալ ինքնավարության խաթարումը նշանակում է նաև ազգային ինքնության հիմքերի խարխլում։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմության մեջ մշտապես եղել է ոչ միայն հավատքի կենտրոն, այլ նաև ազգային դիմադրության, մշակույթի, լեզվի և հիշողության պահապան։ Եկեղեցին գոյատևել է նույնիսկ այն ժամանակ, երբ թագավորներն են կորցրել գահը, երբ Հայոց ցեղասպանություն ու գաղթ են եղել․․․ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ մնացել է, գործել, քանի որ նրա ուժը քաղաքական չէ, այլ՝ հոգևոր։
 
Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսին ներկայացնելը որպես հերթական պաշտոնյա, որին կարելի է փոխել «քաղաքական ճնշմամբ» կամ սպառնալիքներով, նույնքան անիմաստ ու վտանգավոր է, որքան հավատը քաղաքականությամբ փոխարինելը։
 
Եկեղեցին ունի իր ներքին կառուցվածքն ու կարգը, ավանդույթները, դավանաբանական և ծիսապաշտամունքային հիմնասյուները։ Իսկ արտաքին միջամտությունը՝ հատկապես քաղաքական իշխանության կողմից, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է։
Եթե իշխանությունն իսկապես շահագրգռված է ազգային համախմբմամբ, հոգևոր արժեքների պահպանմամբ և հասարակական կայունությամբ, ապա պետք է հարգի Եկեղեցու ինքնիշխանությունը և չփորձի իր քաղաքական տրամաբանությունն արտահանել հոգևոր տարածք։ Քանզի, ինչպես պատմությունը ցույց է տվել, երբ հավատքը քաղաքականացվում է, հասարակությունները ոչ թե վերածնվում, այլ ներսից քանդվում են։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կուսակցություն չէ, իսկ կաթողիկոսը վարչապետ չէ։ Եվ միայն այս ճշմարտության վրա կառուցված պետությունն ունի ապագա․․․
 
Հ․Գ․ - Նախորդ՝ «Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը» վերնագրով հրապարակումն ավարտել էինք «Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք» սթափեցնող նախադասությամբ։ Անհրաժեշտ շրջանակները դասեր քաղեցի՞ն։ Ոչ։ Զղջացի՞ն։ Ոչ։ Ապաշխարհեցի՞ն։ Ոչ։ Հայ Եկեղեցու նվիրապետության դեմ իրենց հրապարակային մեղքերից հրաժարվեցի՞ն։ Ոչ։
Ուստի հետևանքներն էլ անխուսափելի են․ առջևում Ս․ Հաղորդության և Ս․ Պսակադրության խորհուրդներն են, խաչեղբայր լինելու առիթները, տնօրհնեքները, հուղարկավորությունները․․․․»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված