Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Ինչքան պետք ա, էդքան էլ լվանում ենք

Վերլուծություն

«Ինչքան պետք ա, էնքան էլ ծախսել ենք»,- այսպիսի պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսի ժամանակ լրագրողի հնչեցրած այն հարցին, թե ինչպես եւ ինչ միջոցներով է ֆինանսավորվում իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժումը։ Այս ձեւակերպումը, որն արտասանվեց սառնասրտորեն ու զարմանալի անտարբերությամբ, հստակորեն հուշում է՝ Նիկոլ Փաշինյանը բյուջեն սեփական գրպան է դարձրել։ Որքան պետք է՝ այդքան էլ ծախսել են, որքան ուզեն՝ այդքան էլ կծախսեն։

Բայց երբ նա ասում է. «Ինչքան պետք ա, էնքան ծախսել ենք», տպավորություն է, որ այս նախադասությունը պիտի ունենար շարունակություն, մոտավորապես այսպես. «Ինչքան փող պետք ա՝ էդքան էլ լվացել ենք»։ Որովհետեւ այդ «ծախսել» բառն արդեն վաղուց վերածվել է բյուջետային խեղկատակության։ Կրթական համակարգի հերն անիծել են՝ ուսուցիչները բողոքում են, դպրոցները անորակ վիճակում են, բուհերն՝ անպաշտպան, հանրակրթությունը՝ փորձադաշտի է վերածվել, իսկ հիմա այս ամենի փոխարեն՝ խոսում են կրթության «նորաձեւ լինելուց», կարծես խոսքը նոր ջինսերի, սմարթֆոնների մասին է։ Մինչդեռ նորմալ պետություններում կրթությունը ոչ թե նորաձեւություն է, այլ անհրաժեշտություն։ Իսկ մեզ մոտ դա դարձել է ցուցադրական մարքեթինգային արշավ՝ տիկնոջ ղեկավարությամբ, ու ո՛չ ավել, ո՛չ պակաս` պետական միջոցներով։

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԱՃԱՌՔ

Կամ փողերի լվացում չէ, բա ի՞նչ է, երբ Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 7 տարում, աճել է 6.7 միլիարդից հասնելով 13.6 միլիարդ դոլարի։ Դա նշանակում է՝ Փաշինյանը տարեկան վերցրել է մոտ մեկ միլիարդ դոլար պարտք՝ տոկոսով, առանց հաշվետվություն ներկայացնելու հանրությանը։ Իսկ ի՞նչ եղավ այդքան փողը։ Ի՞նչ ավելացավ երկրում։ Ո՞ւր է արդյունքը։ Այդ գումարով Հայաստանը կարող էր կառուցել նոր քաղաքներ, ճանապարհային հեղափոխություն իրականացնել, գյուղատնտեսական տեխնոլոգիական թռիչքին զարկ տալ, բժշկական անվճար համակարգ ձեւավորել: Բայց փոխարենը, 5 միլիարդ դոլարի զինամթերք թողեցին Արցախում, որտեղից հապճեպ տեղահանեցին արցախցիներին ու սարքեցին նրանց կյանքն իսկական դժոխք։ Լավ, բա մաքսանենգ ճանապարհով տեղափոխված ծխախոտի պատմությունն ի՞նչ եղավ, ով էր այդ շղթայի կենտրոնում, ո՞վ պատասխան տվեց, ո՞վ նստեց։ Ոչ ոք։

Էլ չասենք վերջին սկանդալի մասին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի անունը շրջանառվեց ադամանդի շուրջ աղմուկ հանած պատմության ժամանակ, իսկ հետո  մոռացվեց։ Հիշեցնենք՝ ՌԴ իրավապահները աղմկահարույց հանցագործություն էին բացահայտել՝ ձերբակալելով «Ալռոսա»-ից ադամանդներ գողացող հանցախմբի անդամների, որոնք գողացել եւ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխել մեծ քանակի ադամանդ։ Չենք ասում նա, բայց ինչ-որ մեկը պատասխանատվություն կրե՞ց, դա էլ հո արծաթի գդալ չէր, որ պատահմամբ ընկած էր գտնեին ու որոշել էին բերել Հայաստան՝ առանց դիմավորող ունենալու: Նույն կերպ կոծկվեց 3 տոննա թմրանյութի սկանդալը։ Այո՛, դրա հետեւանքը եղավ բառացի՝ ոչինչ։ Ինչպես թմրանյութը՝ ծխում, ցնդում է, այդպես էլ այս թեման՝ հանրային հիշողությունից։

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ լրագրողներից մեկի հարցադրմանը, որը հիշեցրել էր դեռ 2022-ին նրա արած այն առաջարկը, ըստ որի՝ պատրաստ էին Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մաքսային հսկողությունը «արտապատվիրակել» մասնավոր ընկերությանը։ Ադրբեջանը մերժել էր։ Հարց հնչեց, արդյոք այս պահին նման քննարկում կա, եւ եթե այո՝ ԱՄՆ-ն ունի՞ միջնորդական դեր։ Փաշինյանը հաստատեց՝ այո, 2022-ին եղել է այդպիսի առաջարկ, սակայն վերջերս այդ թեման չի քննարկվել։ Մանրամասնելով  նա նշեց, որ այդ ժամանակ կար ընկալում, թե Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն շփումից ՀՀ մաքսային ծառայությունների հետ։ Այդ պատճառով առաջարկվել էր կիրառել «ֆրոնտ օֆիս» եւ «բեք օֆիս» տարբերակները, այսինքն՝ մաքսային հսկողությունը հանձնել մասնավոր՝ արտաքին կազմակերպությունների։ Փաշինյանն ընդգծեց, որ նմանատիպ խոսույթների դեպքում պետք է վստահ լինել, որ դրանք պետք է դիտարկվեն ՀՀ ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության համատեքստում։

Ի՞նչ է ստացվում, փաստացի՝ սա նշանակում է, որ 2022-ին Փաշինյանը միջանցքը հանել էր վաճառքի կամ աճուրդի՝ փորձելով այն դարձնել բիզնես օբյեկտ։ Սա արվել էր՝ շրջանցելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պատասխանատվությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվեր ռուսական վերահսկողության տակ։ Արդյունքը եղավ այն, որ միջանցքը փակվեց, քանի որ խախտվել էին ընդունված պայմանավորվածությունները, ընդ որում՝ իր կողմից։ Փաշինյանը սա ներկայացնում է որպես բանակցային հնարք, բայց իրականում դա պետական ինքնիշխանության նվաստացում էր՝ պետական սուվերենության վաճառքի փորձ՝ արտաքին խաղացողների մասնակցությամբ։

Նույն ասուլիսում Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի շարասյան մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին, որի հետեւանքով զոհվել էր հղի կին՝ Սոնա Մնացականյանը։ Նա հստակ ձեւակերպեց իր «դերը»՝ իբրեւ անտեղյակ մարդ։ «Հասկանո՞ւմ եք՝ իմ շարասյունը չի, ՀՀ վարչապետի՝ կոպիտ ասած ավտոբուսն ա, ՀՀ վարչապետի տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն ա։ Ես հետեւը նստած… գոնե ղեկին էղած ըլնեմ, հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Այսինքն՝ ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ, եւ երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Դատավարություն է տեղի ունենում, ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ, նույնիսկ չեմ տեսել։ Ես ինչ-որ մեկին հրամայել եմ, ասել եմ՝ մարդուն վրաերթի ենթարկի՞։ Ես գնալիս եմ եղել ԱԺ։ Էդ էլ իմ պետական տրանսպորտն ա, եւ կան պրոտոկոլներ՝ այդ շարժումն ապահովելու»,- ասաց Փաշինյանը։

Այսինքն՝ իր տրամաբանությամբ, վարչապետի շարասյան՝ մարդկանց վրայով անցնելու հարցում ինքն ընդհանրապես կապ չունի։ Տպավորություն է, թե ասելով՝ «ես ընդամենը նստած էի», նա փորձում է վերածել հարցը ֆիզիկական ներկայության պարզաբանման, մինչդեռ խոսվում է ողջ պետական մեխանիզմի պատասխանատվության մասին։

ՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՍԱՂՄՈՍ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Այդուհանդերձ, Փաշինյանը չի մոռանում ու սովորության համաձայն անցնում է բարոյախրատական տոնայնության՝ նշելով. «Ես անում եմ մեկ ուրիշ առաջարկ՝ եկեք ընդհանրապես հրաժարվենք այդ գործելակերպից։ Այո, ՀՀ-ում քննադատության հնարավորության սահմանափակում չկա եկեք, այո՛, սուր, քննադատաբար, կոշտ, բայց եւ հայհոյախոսությանը վերջ տանք։ Եթե դա է հաղորդակցության ընդունված… սաղմոսը, աղոթքը, սերը, խոնարհությունը, կոչը, հորդորը չի ազդում… Էդ բառապաշարով թող ոչ ոք չփորձի մրցակցել ինձ հետ ես 5 քրեակատարողական հիմնարկներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական ու բանահյուսական հետաքրքրություններով պետք չի պանդորայի արկղը բացել»։

Փաշինյանը փորձում է քննադատության շեշտը շեղել՝ այն վերածելով հայհոյանքի։ Մինչդեռ երբ փաստարկներ չկան, սկսում է ինքը խոսել հայհոյանքի մասին։ Այդպես էլ ինքն ասաց՝ «հայհոյանքը փաստարկի բացակայությունն է», իսկ իրական փաստարկները մնում են օդում՝ անպատասխան։

Ընդհանրապես, Փաշինյանի ասուլիսից տպավորությունն այն է, թե բյուջեն ինքն է, ինքն է նաեւ այլընտրանքային Կաթողիկոսը, միայն վարչապետն ինքը չէ։ Ամբողջ համակարգը իր ձեռքում է, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, ոչ մի մեխանիզմ չի աշխատում, դե ինքն ընդհանրապես ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետի հետ։ Հասարակության համար սա նշանակում է միայն մեկ բան՝ պատասխանատվության բացակայություն։

Իսկ մինչ իշխանությունները խաղում են ձեւակերպումների եւ մեղավոր չլինելու արվեստի շուրջ, ընդդիմադիր դաշտում շարունակում է առանցքային հետաքրքրություն առաջացնել Կարապետյանների կողմից ազդարարված նոր ուժի ձեւավորման գործընթացը։ «Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ մի տեսանյութում բացեց փակագծերը իրենց տնտեսական մոտեցումների մասին։ Սակայն առավել կարեւոր է հասկանալ, թե ինչպես է նոր ձեւավորվող ուժը վերաբերվում անվտանգության, պաշտպանության, Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների, ԵՄ-ի հետ փոխառնչությունների եւ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցերի հետ կապված։ Առայժմ ակնհայտ է միայն մեկ բան՝ Նարեկ Կարապետյանի մեկնաբանություններից երեւում է, որ հենց ինքը պատրաստվում է լինելու նոր ձեւավորվող ուժի համակարգող կամ առնվազն առանցքային դերակատար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված