⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Նազենի Հովհաննիսյանը նշում է տարեդարձը

Շոու բիզնես

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 43-ամյակը։

 Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց իմ բարդ տեքստերի ու խառը հույզերի՝ մտքումս, սրտումս ու հոգումս միայն մի բան է հստակ՝ շնորհակալություն Աստծուն, որ կյանք Է տվել ինձ՝ ամեն օր ապրելու, փոխվելու, մի բանով օգտակար լինելու, իրեն փառք տալու մի համեստ կյանք:

Որ իր ստեղծած գեղեցկագույն աշխարհն ընկալելու շնորհ է տվել,

որ լավ մարդկանց հանդիպելու բախտ է տվել,

որ աննախանձ սիրտ է տվել ու աննահանջ կամք:

Որ երգ է տվել, հավերժ սիրո երգ՝ իմ սրտում հնչող, անկախ իմ միայնակ լինել կամ չլինելուց,

որ ժպիտով արցունքս ցամաքելու ուժ է տվել ու ծովով իմ կորցրած ավիշը հետ բերելու հնարավորություն:

Որ ամեն օր արևածագն ու մայրամուտն եմ տեսնում, ու քանի նրանք կան, ուրեմն կա աշխարհը, կա կյանքի շարունակության անխախտ կանոնն ու մի քիչ էլ կամ ես, ուրեմն անելիք ունեմ դեռ՝ մի ամբողջ ինձ տրվածի հազարապատիկ անելիք...

ու չէ

բեռ չի

կյանք է

ապրելու ու մարդ մնալու

ու չէ

43-ում զրոյից հաստատ չեն սկսում, էշություն,

զրոյից, առհասարակ, չեն սկսում, մարդը ծնված օրվանից իր հոգով մի աշխարհ է, ի՞նչ զրո...

Ամբողջ

43-ում սկսում եմ զուտ մի նոր էջ՝ իմ հաստափոր կյանքի գրքին ավելացնելով մի խտացված տողաՏԱՐԻ՜... որը չի ավարտվի... քանի կա Աստծո օրհնությունը, մարդու ընտրությունն ու ծովասիրուս հավերժությունը։

Հ.Գ. էս հուլիսի 18-ն ինչ լավ թիվ էր, ու ինչ լավ է ամեն դեպքում, որ մամաս ինձ լույս աշխարհ բերեց, թե չէ...

գոնե մի անգամ արժի ծնվել

ու չէ

բեռ չի՝

Սեր է,

անգամ՝ կնճռոտ ճակատագրով

տափակ ապրելն էլ մի բան չի (երևի էլի, էնպես չի, որ գիտենք)

ավելի լավ է՝ կնճռոտ,

օրինակ՝ ի՞նչ վատ կլիներ 43-ը 34 գրեինք, տեղերով փոխեինք ու պլծ... էս ինչ անիմաստ թիվ էր՝ եկավ մեզ կպավ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ