ԿԼ. «Փյունիկը» ջախջախիչ հաղթանակ տարավ և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր(տեսանյութ)
Սպորտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դարպասը (5:0)։
Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Ալեմաոն։ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագայանն էլ հետ մղեց մրցակցի 11 մետրոնց հարվածը։ Խաղավերջում անզգուշաբար սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Նիկո Սենսոլին՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5։1 հաշվով առավելության հասավ «Տրե Ֆիորիի» նկատմամբ և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
