Freestyle Chess Grand Slam. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին
Սպորտ
Լաս Վեգասում շարունակվող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին, որը շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջատարը վերջին 14 տարիներին։
Երկու խաղից բաղկացած բլից խաղում Արոնյանը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի վերին խմբի մրցաշար, որտեղ կկարողանա պայքարել հաղթանակի համար, որի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, իսկ Կարլսենը կպայքարի առավելագույնը երրորդ տեղի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
